Fithacker.ru-ն գրում է, որ բնական միջոցներով հնարավոր է ազատվել մաշկի վրա առաջացած ծակոտիներից։
1. Խնձորի քացախով տոնիկ։ Խառնեք 1 ճաշի գդալ խնձորի քացախը 6 ճաշի գդալ ջրի հետ։ Քսեք դեմքին, թողեք չորանա։ Խոնավեցրեք մաշկը ցանկացած կրեմով։ Խնձորի քացախը շատ օգտակար է ծակոտիների դեմ պայքարում, այն կարգավորում է մաշկի pH-ը և պաշտպանում վարակներից։
2. Գիշերային կրեմ՝ պատրաստված ալոէով։ Ալոէի գելը քսեք մաշկին և թողեք ամբողջ գիշեր։ Լվացեք առավոտյան։ Ալոէն կմաքրի ու կսնուցի մաշկը, կհեռացնի ճարպը և ծակոտիների մեջ հայտնված կեղտը։
3. Սոդայով սկրաբ։
- Սոդան ու ջուրը խառնեք հավասար չափերով, քսեք դեմքին։
- Քսեք մաշկին, լվացեք 1 րոպե անց։
- Օրվա ընթացքում 3-4 անգամից հաճախ մի օգտագործեք։
- Մաշկը պարտադիր խոնավեցրեք պրոցեդուրայից հետո։
4. Դիմակ՝ պատրաստված ձվի սպիտակուցից։ Ձվի սպիտակուցը կարող եք քսել մաշկին, բայց եթե դրա հոտը դուր չի գալիս ձեզ, կարող եք պատրաստել այս դիմակը։
Բաղադրիչներ
- 1 ձվի սպիտակուց
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
- Լվացեք տաք ջրով։
loading...