Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ, ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը:
Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում:
Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն:
Դդմի կորիզի այլ առանձնահատկությունները
Օգտակար են սրտի համար. դդմի կորիզի յուղն իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ։
Բարձր ճնշում. կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:
Մաշկ, մազեր, տեսողություն. դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները, ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:
Պրոստատ. համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:
Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար. 150 գր դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:
Վերացնում է ճիճուներին. բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր (երեխաներ) և 200-ից 250գր (մեծահասակներ) սոված փորին:
Դդմի օշարակ՝ ասթմայի, հազի և բրոնխիտի բուժման համար
Բաղադրիչներ
60 գր դդմի կորիզ
2 ճ/գ բնական մեղր
200 մ/լ մաքուր ջուր
20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ
Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված:
Ընդունեք օրական մեկական թ/գ 5 անգամից: Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար:
Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ։
Բաղադրությունը
Դդդմի սերմեր
Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և լվացեք, ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրացված փոշի:
Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ: Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ:
Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ: