Չորս տարվա անդադար աշխատանքից հետո դերասանուհի Անուշկա Մարգարյանն արդեն մի քանի ամիս է, ինչ էկրանային լռություն է պահպանում: Life.panorama.am-ի հետ զրույցում Անուշկան խոսել է ոչ միայն աշխատանքային ծրագրերի շուրջ, այլեւ առաջին անգամ պատմել է իր եւ շախամտիստ Ավետիք Գրիգորյանի բաժանության մասին:

-   Անուշկա, քո էկրանային լռությունը անմիջապես նկատելի է դառնում, քանի որ այս ասպարեզում հայտնվելուց հետո երկարատեւ ընդմիջում չէիր ունեցել: Ինչի՞ հետ է կապված այս պասիվությունը:

-    Այո, մեծ հաշվով փետրվար ամսից հետո չեմ երեւում էկրաններին, որն իր պատճառներն ունի: Նախ ինձ պետք էր փոքրիկ հանգիստ, որպեսզի «Առաջնորդները» հեռուստասերիալի Կարմենի կերպարից այսպես ասած դուրս գայի, հանգստանայի, քանի որ այն շատ բարդ, հոգեբանական դեր էր: Ընդհանուր առմամբ ինձ հանգիստ էր պետք, իսկ հիմա արդեն պատրաստ եմ նոր ու հետաքրքիր առաջարկներ ընդունել: Ի դեպ՝ հիմա կան մի քանի հրավերներ, բայց քանի դեռ դրանցից ոչ մեկ չեմ ընդունել, կխուսափեմ մանրամասներ հայտնել:

-  Բոլորին է հայտնի, որ Դիանա Գրիգորյանի թիմում դու քո տեղն ունես, ու թվում էր, թե «Նռան հատիկ»-ում եւս քեզ կտեսնենք: Նման ծրագրեր կա՞ն:

-   Ճիշտ եք՝ ես շատ մտերիմ եմ Դիանա Գրիգորյանի եւ նրա թիմի հետ: Պետք է խոստովանեմ, որ չափազանց կարոտում եմ նրանց հետ աշխատանքը, շնորհակալ եմ մինչ այս կայացած համագործակցությունների համար եւ հույս ունեմ, որ մենք դեռ կշարունակենք միասին աշխատել: Ինչ վերաբերվում է «Նռան հատիկ»-ին, այստեղ հիմնականում նոր դերասանական կազմ է  հավաքված, դեռեւս ծրագրեր չկան, որի համաձայն ես էլ պետք է նկարահանվեմ, բայց եթե լինի նման առաջարկ, սիրով կաշխատեմ:

-   Հիմա, երբ ժամանակի մեծ մասն ազատ է, ինչո՞վ ես զբաղվում:

-   Այժմ ավելի շատ եմ ժամանակ անցկացնում ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Նաեւ ժամանակս բավարարում է հետաքրքիր ֆիլմեր դիտել ու նոր գրքեր բացահայտել ինձ համար: Ես սիրում եմ վայելել կյանքի ցանկացած պահը եւ կապ չունի այդ շրջանում կյանքն ինչ է ինձ համար նախապատրաստել:

Անուշկա, քո թույլտվությամբ անցնենք անձնական կյանքին: Թեեւ վերջին շրջանում հաճախ է քննարկվում քո եւ Ավետիքի բաժանության լուրը, սակայն ոչ դու, ոչ նա մինչ այսօր մեկնաբանություններ չեք տվել: Ի վերջո, ի՞նչ է կատարվում ձեր միջեւ:

-    Արդեն մեկ տարի է, ինչ մենք միասին չենք:

-   Ինչո՞ւ էիր այսքան երկար լռում:

-   Այս մասին չէի ուզում խոսել, միայն հիմա հասկացա, որ կարող եմ, քանի որ ներքուստ զգում եմ, որ վերջնականապես բաց եմ թողել նրան:

-   Ի՞նչը բաժանեց, չէ որ թվում էր, թե Ձեր մոտ ամեն ինչ կատարյալ է:

-  Չգիտեմ, գուցե հենց դա, որ ամեն ինչ կատարյալ էր:

-    Շփում ունե՞ք:

-   Մենք թշնամիներ չենք: Մեր բաժանությունից հետո նա տեղափոխվել է Թաիլանդ եւ հիմա այնտեղ է ապրում:

-  Նրա կյանքում կա՞ ինչ-որ մեկը:

-  Ես իրավունք չունեմ նրա կյանքի մասին խոսել:

-   Իսկ քո՞ կյանքում… ի՞նչ է կատարվում հիմա քո ներսում:

-     Իսկ իմ ներսում հիմա սուր ու հաճելի փոթորիկ է:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...