Այս հրաշալի ըմպելիքն օգնում է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, լավացնել մարսողական համակարգը, դուրս հանել օրգանիզմից բոլոր տոքսիններն ու այրել ավելորդ կալորիաները:

Բաղադրություն

  • 1 թարմ կոճապղպեղ (имбирь)
  • 4 խնձոր
  • 1 կիտրոն

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները կեղևազատեք և լցրեք բլենդերի մեջ: Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Եթե ըմպելիքի համը չափազանց ուժեղ է՝ փոքր-ինչ ջուր ավելացրեք խառնուրդին: Պատրաստելուց անմիջապես հետո խմեք այն:

Ըմպելիքը հարուստ է վիտամիններ A, B, C-ով և հրաշալի միջոց է երիկամների համար, քանի որ այն վերականգնում է դրանց աշխատանքը և մաքրում ամբողջ օրգանիզմը տոքսիններից և վնասակար մանրէներից:


Աղբյուրը՝ 168.am

loading...