Մեր նախնիները տարբեր հիվանդությունների բուժման համար բնական միջոցներից պատրաստված բաղադրատոմսեր էին գործածում, որոնք սերնդեսերունդ մեզ են փոխանցվել: Այն, ինչ լավ է մեր առողջության համար, մենք երբեք չենք մոռանում: healthylifetricks.com-ը կոկորդի ցավն ու տոնզիլիտը բուժելու համար բաղադրատոմս է առաջարկում, որը խնդիրը վերացնում է ընդամենը 4 ժամվա ընթացքում:
Բաղադրություն
80 գ աղացած չամանի սերմերի վրա լցրեք 200մլ ջուր և եռացրեք 15 րոպե: Կստանաք խյուսանման զանգված, որն աղացած սուրճի տեսք կունենա: Զանգվածը քամեք և ավելացրեք 50մլ ջուր և կրկին եռացրեք: Հեռացրեք գազօջախից և ավելացրեք 1թ/գ կոնյակ (կամ վիսկի):
Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խմեք 1ճ/գ չափով: Ընդամենը 2 ժամ անց ձեր կոկորդի ցավը կանհետանա և ավելի հեշտ կլինի կուլ տալը: Իսկ 4 ժամ անց կարող եք դադարեցնել բուժումը: Ավելի բարդ իրավիճակներում կարող եք ավելի շատ խմել: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հեշտ են հիվանդանում, հատկապես՝ կոկորդի ցավով և տոնզիլիտով:
Աղբյուրը՝ 168.am