Երգիչ Գուրգեն Դաբաղյանն օրերս կներկայացնի իր եւ նորեկ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ համատեղ նկարահանած տեսահոլովակը, որից հետո կկենտրոնանա առաջիկա հյուրախաղերի վրա:

«Զուգերգով ներկայանալու առաջարկը Արփինեինն է: Մոտ կես տարի առաջ որոշեինք, որ պետք է միասին մի աշխատանք ներկայացնենք, սակայն Արփինեին դեռ վաղուց եմ ճանաում: Նրա հետ նախկինում վոկալ եմ պարապել եւ հավատացնում եմ, որ նա ունի բոլոր տվյալները, որպեսզի գործի եւ հաջողությունների հասնի այս ոլորտում»,- Life.panorama.am-ին պատմեց Գուրգեն Դաբաղյանը:

Նկատառմանը, որ նորեկ շատ երգիչ-երգչուհիներ հաճախ առաջին քայլերն անում են՝ երգելով, որեւէ հայտնի արտիստի հետ եւ այդպիսով կարճ ժամանակում ճանաչում են ձեռք բերում, Գուրգենն այս թեմայի վերաբերյալ նշեց.

«Ճիշտ եք՝ բայց չէի ասի, որ սա այդ դեպքերից է, որովհետեւ այս ամենը մեր սրտից է գալիս»:

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ տասն օրից:

«Երգը ժողովրդական ժանրում է, բայց նոր ու ժամանակակից գործիքավորում է արված: Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Հովհաննիսյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գրիշա Դաշյանը: Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում եւ Վրաստանում: Ռեժիսոր Վահ Հարությունյանի մասնագիտական աչքը հետաքրքիր կադրեր է ֆիքսել ինչպես մեզ մոտ, այնպես էլ Բաթումիում՝ ծովափին»,-պատմեց նա:

Գուրգեն Դաբաղյանն այն երգիչներից է, ում Երեւանում հազվադեպ կարելի է տեսնել: Նա հիմնականում զբաղված է հյուրախաղերով: Երգիչը վստահեցրեց՝ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է.

«Մեզ ամենուր շատ լավ են դիմավորում: Շուտով պետք է մեկնեմ եվրոպական մի քանի երկրներ՝ դարձյալ հյուրախաղերի: Հույս ունեմ, որ այնտեղ եւս մեզ սիրով են սպասում, ու ջերմ եւ ուրախ օրեր ենք ունենալու»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ է երգիչը Հայաստանում քիչ համերգներ ունենում, պատասխանեց.

«Հայաստանում առհասարակ քիչ են համերգներ կազմակերպվում, այդ իսկ պատճառով իմ մասնակցությամբ համերգները եւս սակավ են»:

Անդադար աշխատող երգիչը շարունակում է զբաղեցնել ցանկալի փեսացուների շարքը: Այս հարցի շուրջ խոսելիս՝ Գուրգենը խոստովանեց.

«Ժամանակս չի բավարարում անձնական կյանքիս վրա կենտրոնանալու համար»:

loading...