Հոկտեմբերի 13-ի Ձեր հորոսկոպը


Խոյ

Աշխատեք չծանրաբեռնել Ձեզ բարդ գործերով, սակայն անգործությունն էլ կարող է հունից հանել: Անհրաժեշտ է զբաղվել սպորտով:
Ձեզ համար ընտրեք բարենպաստ և ապահով միջավայր: Մի բախվեք նրանց հետ, ում հետ կապված եք գործնական կամ մտերմիկ հարաբերություններով, անգամ եթե Ձեր կարծիքով դրա համար հիմնավոր պատճառներ ունեք: Մինչ մյուս նշանների ներկայացուցիչները փորձում են գտնել բարդ հարցերի լուծումներ, Դուք հաջողություն կունենաք դժվարությունների հաղթահարման գործում: Հակառակորդների հետ զգույշ եղեք, Ձեր կյանքը բարդացնող իրավիճակներից փորձեք օգուտ քաղել: Վերջապես կանեք այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք:

 

Ցուլ

Այսօր որևէ արտառոց բան տեղի չի ունենա, հանգիստ օր է: Սակայն այն շատ բարենպաստ կարող է լինել հարաբերություններ սկսելու կամ խորացնելու համար: Դուք գնում եք մարդկանց ընդառաջ, և ժամանակի ընթացքում դա Ձեզ կվերադառնա պատասխան ազդակով:
Անելիքների մեծ քանակությունը կարող է հանգեցնել ուժերի սպառման: Աշխատեք երկար ժամանակ անցկացնել մաքուր օդում, ստանալ վիտամիններ: Կարգավորեք քունը և ֆիզիկական լարվածությունը: Մի ծանրաբեռնեք Ձեզ լրացուցիչ աշխատանքով, սակայն հաշվի առեք հետաքրքիր գաղափարները և քննարկեք դրանց իրականացման եղանակները: Անձնական կյանքում հոգ տարեք սիրելիների մասին, գնացեք փոխզիջումների:

 

Երկվորյակներ

Ձեզ համար իրավիճակն այժմ դասավորվում է «հատուցում ըստ աշխատանքի» սկզբունքով: Մտածեք, թե արդյոք բոլոր խոստումներն եք կատարել: Մի շտապեք նոր գործեր վերցնել, քանի դեռ ունեք հին պարտքեր: Օրը բարենպաստ է հին գործերը ավարտելու, մտերիմ մարդու հետ խոսելու, որոշակիություն մտցնելու համար:
Նախկինում արված աշխատանքը կարող է փոխհատուցվել, սակայն այսօր տրամադրությունը լավագույններից չէ: Զինվեք համբերությամբ, մի բռնկվեք մանրուքներից: Այսօր Դուք կարող եք օգուտ քաղել անգամ բացասական փորձից:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են նախաձեռնությունը վստահել նրանց, ովքեր տրամադրված են աշխելու հանգստյան օրերին: Ձեզ համար կարևորվում են հարաբերությունները, դրանց թաքնված կողմերը: Մարդիկ այսօր ունեն Ձեր խորհուրդների, իմաստության կարիքը: Շփման շրջանակը կարելի է սահմանափակել, որպեսզի հնարավորություն ունենաք հանգստանալ և ուժ հավաքել:


Առաջարկություններն ու նոր հնարավորություններն արժանի են ուշադրության: Եթե հարաբերությունները ապահով չեն, յուրաքանչյուր մանրուք կարող է դառնալ «վերջին կաթիլը»: Ամեն ինչ կարող է շատ լավ անցնել, եթե շփումն այսօր չանդրադառնա սիրային կամ նյութական հարաբերություններին:

 

Առյուծ

Առյուծներն այսօր պետք է զգույշ լինեն: Ձեզ այսօր հեշտ է անկախ Ձեր կամքի որևէ կասկածելի իրավիճակի մեջ ներքաշելը: Գումարային անհաջող ներդրման, անհաջող գնումների, մեծ ուժեր պահանջող աշխատանք նախաձեռնելու վտանգ կա: Լավ է մնալ աբստրակտ գաղափարների ոլորտում:
Վերահսկեք ընտանիքի անդամների առողջական վիճակը, հատկապես երեխաներինն ու մեծահասակներինը: Անպայման որևէ օգտակար աշխատանք կատարեք տանը: Ռոմանտիկ հարաբերությունների համար օրը հեռանկարային չէ: Այն առավել հարմար է բարդ և արագ գործերի համար: Վաղը ավելի հետաքրքիր և թեթև օր կլինի:

 

Կույս

Կույսերն այսօր մեծ գումարներ կծախսեն իրենց հոբբիի համար: Եթե Դուք երեխաներ ունեք, ուշադրության մեծ մասը տրամադրեք նրանց: Սիրահարված կույսերը պատրաստ կլինեն շքեղ քայլերի սիրելի մարդուն ուրախացնելու համար: Ցավոք դա պատասխան քայլի կարող է չարժանանալ:


Չնայած արագ տեղի ունեցող փոփոխություններին' Դուք միայն ժամանակի ընթացքում կկարողանաք հասկանալ, թե որքանով էին դրանք արդյունավետ: Խուսափեք խճճված ֆինանսական թեմաներից, աշխատեք գործ ունենալ միայն փորձված գործընկերների հետ: Երեկոյան կստանաք երկար սպասված լուր: Լավ ժամանակ է բարդ հարցերի շուրջ մտորելու համար:


Կշեռք

Կշեռքները պետք է վերահսկեն շքեղության պարագաներ գնելու իրենց ինքնաբուխ ձգտումը: Այսօր հաջող օր չէ գնումների համար:
Աշխատեք որքան հնարավոր է շատ թարմ տեղեկություններ ստանալ և մի սահմանափակեք շփումը: Այսօր և հետագա մյուս օրերը բավական արդյունավետ են: Այսօր կարող եք հյուրեր ընդունել: Ընտրեք նեղ շփման շրջանակ, որտեղ բոլորը միավորված կլինեն ընդհանուր հետաքրքրություններով:

 

Կարիճ

Կարիճները այսօր ստիպված կլինեն շփվել ավելի, քան կցանկանային: Այսօր մարդիկ առավել քան երբևէ Ձեր ուշադրության կարիքն ունեն: Աշխատեք կոռեկտ և հակիրճ լինել, կատարեք բարեկրթության այցեր: Սակայն ժամանակ թողեք նաև Ձեր անձնական հետաքրքրությունների համար:


Դուք լի եք գործելու ձգտումով, սակայն առայժմ պետք է սպասել: Ուժերը կարող եք կենտրոնացնել ոճի փոփոխության, սպորտային վարժությունների վրա: Լսեք Ձեր ներքին ձայնին:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները ավելի շատ պետք է կենտրոնանան ուսումնասիրելու և լսելու վրա' թուլացնելով ակտիվությունն ու սեփական պայմանները թելադրելու ձգտումը: Հավանական է, որ Ձեզ կստիպեն տառապել: Հետևեք, որ ոչ-ոք չկարողական ուղիղ և փոխաբերական առումով մտնել Ձեր դրամապանակի մեջ:


Անսպասելի իրավիճակներում կօգնի ներքին ձայնը: Ռեակցիան ավելի կարևոր է, քան ուժի և համառության դրսևորումը: Թարմացումների ժամանակահատված է:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների բոլոր օրերն այժմ լի են առանձնահատուկ իմաստով և ներուժով: Այսօր Դուք պետք է տեղեկացված լինեք բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են անդրադառնալ Ձեր բարեկեցությանը: Ուղադիր եղեք ընտանքի մեծահասակ անդամների նկատմամբ, սակայն թույլ մի տվեք Ձեզ շահագործել:


Գերզգացմունքայնությունը կարող է հանգեցնել չմտածված քայլերի: Լավ կլինի գտնել այնպիսի աշխատանք, որը կպահանջի մեծ ուժեր:
Անձնական հարաբերություններում մեծ է կոնֆլիկտների հավանականությունը: Կանայք ավելի խոցելի են, սակայն հակված են թաքցնել զգացմունքները: Տղամարդկանց առավել շատ կհետաքրքրի աշխատանքը:

 

Ջրհոս

 

Ջրհոսների համար չափազանց ձանձրալի օր է: Ձեզնից շրջապատի մարդիկ ունեն ամենատարատեսակ սպասումներ: Դուք ստիպված եք լինելու հմտորեն խուսափել, որպեսզի ծանրաբռնվածության մի մասը փոխանցեք ուրիշ մեկին:
Օրը ավելի բարենպաստ է աշխատանքի, քան շփման համար: Դուք կարող եք զբաղվել բնակարանում կարգուկանոն հաստատելով: Դուք զինված եք բավականաչափ համբերությամբ: Ձեզնից կարող են օգնություն խնդրել ծնողները կամ բարեկամները: Հոգ տարեք առողջության մասին, մի ծանրաբեռնեք ոտքերը:
Երեկոյան Ձեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ:

 

Ձկներ

Որքան մեծ են սպասումները, այնքան շատ կարող են լինել հիասթափությունները: Խուսափոք ծայրահեղություններից:
Այժմ Դուք տրամադրված եք գործել ակտիվ, արագ և ռադիկալ: Ընդ որում պետք է վերահսկել էմոցիաները: Համբերատար եղեք: Հետաձգեք ծախսերը, որքան էլ մեծ լինի որևէ բան գնելու Ձեր ձգտումը: Բավական ժամանակ թողեք անձնական կյանքի համար, հենց այստեղ են ձեզ սպասում հաճելի ակնթարթները:

 


Աղբյուրը՝ operativ.am

loading...