Հայ աստղերի անձնական կյանքի ու հարաբերությունների մասին ասեկոսեները գրեթե միշտ հանդիսանում են հայկական լրատվականների գլխավոր թեմաներից մեկը։
Այդպիսի երկու ասեկոսեի մասին էլ Boomnews.am-ն էր տեղեկատվություն հրապարակել։
Վերջերս տեղեկություն էինք ստացել, որ Իվետան ու Արամ mp3 լուրջ վիճաբանել էին, այն աստիճան, որ հրաժարվում են մեկը մյուսի հետ հանդես գալ ու շփվել։ Չնայած Արամը միանգամից հերքեց այդ լուրը, բայց ամեն ինչ ապացուցելու է գալիս այն փաստը, որ աստղային դուետը այլևս գոյություն չունի։ Գլխավոր փաստը այն է, որ շատ արագ ներկայացած տեսահոլովակները և դուետները այլևս չկան։ Չկան համատեղ լուսանկարները ու հին երգերը «վերակենդանացման» գործընթացը կանգ է առել։ Այլ կերպ ասած՝ վերջ է տրվել Արամ&Իվետա աստղային դուետին։
Մյուս ասեկոսեն, որ մենք հրապարակել էինք այն է, որ Իռեն Ուլիխանովան ու Վահագն Գրիգորյանը արտագաղթել են ԱՄՆ։ Չնայած այն փաստը, որ նրանց քավորը՝ Արամ Mp3-ը հերքեց տեղեկատվությունը ու նշեց, որ զույգը հյուրախաղերի են մեկնել, բայց զարմանալի է, որ գրեթե կես ամիս հյուրախաղերի մեկնած աստղերի ոչ ելույթների մասին տեղեկատվություն կա, ոչ էլ որևէ փաստող լուսանկար։ Փաստը այն է, որ մեր հումորը նույնպես սկսել է արտագաղթել։ Միգուցե Վահագը չի շտապում հայտարարել դրա մասին՝ հետ դառնալու վտանգը, որպես ռիսկ հաշվարկելով։