Բշտիկները դեմքից հեռացնելու համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել։ Fithacker.ru կայքը գրում է, որ դրանց մի մասից ազատվելը բավական բարդ է լինում, քանի որ դրանք մաշկի խորքում են։ Գոյություն ունի միջոց, որը կօգնի հեշտությամբ լուծել այս խնդիրը։

Հարկավոր է
• 1 ճաշի գդալ անանուխով ատամի մածուկ
• 1 թեյի գդալ աղ
• 2-3 սառույց։

Ինչ է հարկավոր անել

1. Խառնեք աղն ու ատամի մածուկը։
2. Խառնուրդը քսեք այն հատվածին, որտեղ բշտիկներ կան, և թողեք 5 րոպե։
3. 5 րոպե անց մի փոքր ջուր ավելացրեք և զգուշությամբ մերսեք շրջանաձև շարժումներով։
4. Երբ մաշկը մաքրվի, այդ հատվածը լվացեք սառույցով։

Ինչպես է սա աշխատում։ Աղը հաջողությամբ մաքրում է մաշկը, քանի որ բնական հակաբիոտիկ է։ Անանուխով ատամի մածուկն օգնում է սպանել բակտերիաները։ Մի անհանգստացեք, եթե քիթը կարմրում է։ Դա կարճ է տևում։ Եթե չոր մաշկ ունեք, խոնավեցնող կրեմ օգտագործեք։

loading...