Մարվա Օհանյանը բժիշկ-նատուրոպատ է, կենսաքիմիկոս, ով ունի 45 տարվա պրոֆեսիոնալ աշխատանքային ստաժ: Այս իմաստուն կինը գտնում է, որ այնպիսի, թվում է թե, անբուժելի հիվանդությունները, ինչպիսին են քաղցկեղը, շաքարախտը, հիպերտոնիան, կարելի է արմատախիլ անել միանգամայն պարզ և հասանելի միջոցներով, հաղորդում է takprosto-ն: Գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, թե որտեղից է առաջանում ժամանակակից հիվանդությունների մեծամասնությունը:

Հիմնական սկզբունքները, որոնց հետևում է Մարվա Օհանյանը:

Աղիների մաքրումը շլակներից

1. Բժշկության տեսության հիմքը հանդիսանում է բիոքիմիան

Բիոքիմիան հետազոտում է նյութափոխանակությունը, որը հանդիսանում է օրգանիզմում ընթացող բոլոր գործընթացների հիմքը: Մարվա Վաղարշակովնան իր բոլոր դասախոսություններում փառաբանում է բիոքիմիան:

Եթե դուք անալիզի ենթարկեք, թե ինչ եք ամեն օր օգտագործում սննդի մեջ, ինչից եք կազմված, ապա կարող եք ճիշտ կողմնորոշվել կյանքում: «Կարգավորելով սնունդը՝ կկարգավորեք նաև կյանքն ամբողջությամբ»,- պնդում է բժշկուհին:

Բայց ինչ է կատարվում տվյալ պահին: Բիոքիմիկոսների աշխատանքի արդյունքներից չի օգտվում պրակտիկորեն ոչ մի բժիշկ: Բոլոր հայտնագործությունները մնում են լաբորատորիայում. դա շատ սխալ է: Չէ՞ որ մեր առողջությունն ամբողջովին կախված է բիոփոխանակությունից:

2. Ժամանակակից բժշկությունը բուժում է միայն ախտանիշերը

Տվյալ տեսակետը նկարագրված է Մարվա Օհանյանի «Էկոլոգիական բժշկություն. ահա քաղաքակրթության ճանապարհը» գրքում: Ոչ մի բուժող բժիշկ հիմա չի ասի կնոջը, օրինակ, որ նա կրծքագեղձի քաղցկեղ ունի այն պատճառով, որ երեխա ժամանակ հաճախ է հիվանդացել անգինայով կամ թոքերի բորբոքումով, որոնք մինչև վերջ չեն բուժվել: Ի դեպ, ոչ մի մանկական հիվանդություն այսօր մինչև վերջ չի բուժվում:

3. Բոլոր հիվանդությունների պատճառն աղիներում է

«Մահը գալիս է աղիներից»,- պնդում է Մարվա Օհանյանը, և դա տառացիորեն այդպես է: Եթե մարդիկ գիտենային և օգտագործեին աղիների մաքրման կանոնները, ապա կապրեին երկար և երջանիկ: Ինչքան տարիքով ավելի մեծ է մարդը, այնքան ավելի շատ ախտ է հավաքվում նրա մեջ:

Ժամանակակից բժշկության մեջ աղիների մաքրման գործընթացը բավականին տարածված է և անվտանգ: Գլխավորը՝ չվախենալ և տալ օգտակար միկրոֆլորային ճիշտ սնունդ:

4. Ճիշտ և սխալ սնունդ

Մարվա Օհանյանը վստահ է, որ ջերմամշակման ենթարկված ամբողջ սնունդն անկենդան է և սխալ: Շատ կարևոր է, որպեսզի կերակուրի բիոքիմիան և օրգանիզմի բիոքիմիան գտնվեն ներդաշնակության մեջ: Ձմռանը, բնականաբար, դժվար է օգտագործել միշտ կենդանի, հում սնունդ, բայց ամռանը պահել այդ ռեժիմը միանգամայն իրատեսական է:

5. Բուժման համար պիտանի է միայն այն, ինչ ստեղծվել է բնության կողմից

Յուրաքանչյուր կերակուր ունի դեղագիտական ազդեցություն օրգանիզմի վրա: Բայց դրական ազդում է միայն այն, ինչը համապատասխանում է մեր բիոքիմիային:

«Եթե մարդու մոտ զարգացած լինի էկոլոգիական գիտակցությունը, ապա նա չի համակերպվի աբսուրդի հետ, որը տեղի է ունենում հիմա ամբողջ աշխարհում, այլ մարդկանց կտանի իր հետևից՝ դրանով բարելավելով աշխարհն ամբողջապես»,- ասում է Մարվա Օհանյանը:

loading...