Խոյ: Այսօր զվարճալի, բայց հոգնեցնող օր կունենաք։ Օրվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր իրավիճակներ կստեղծվեն, արկածներով լի ժամանակ կանցկացնեք, սակայն այդ ամենն ուժասպառ կանի ձեզ։ Օրվա վերջում հանգստանալու կարիք կունենաք։

Ցուլ: Այսօր ջերմ ու բարեհամբյուր եղեք ձեր հարազատների հետ։ Հնարավոր է, որ վերջին շրջանում ուշադրություն չէիք դարձնում նրանց, և դա կարող է վիրավորական լինել նրանց համար։ Փորձեք այս օրը տոն դարձնել նրանց համար։

Երկվորյակ: Այսօր չափազանց ձանձրալի օր կունենաք։ Ձեզ կթվա, որ ժամանակը կանգ է առել։ Ձանձրույթից խուսափելու համար փորձեք ինչ-որ հետաքրքիր գործով զբաղվել կամ նոր մարդկանց հետ ծանոթանալ։  

Խեցգետին: Այսօր հետաքրքիր օր է սպասվում։ Օրվա առաջին կեսն աննկատ կանցնի, իսկ օրվա վերջում ընկերներին հանդիպելու հնարավորություն կստեղծվի։ Այսօր ոչնչի մասին մի մտածեք ու պարզապես լավ ժամանակ անցկացրեք։

Առյուծ։ Այսօր ինչ-որ բան գնելուց առաջ պետք է շատ ուշադիր լինեք, քանի որ կարող եք սխալվել ու գումար կորցնել։ Օրվա ընթացքում ոչ ոքի վստահել պետք չէ, վստահեք միայն սեփական աչքերին և ուղեղին:

Կույս: Այսօր, որքան հնարավոր է, շատ ժամանակ անցկացրեք մարդկանց հետ։ Դուք շփման կարիք ունեք, այնպես որ, փորձեք երեկույթների մասնակցել կամ պարզապես  ընկերներին հանդիպել։ Տանը մնալ խորհուրդ չի տրվում։      

Կշեռք: Այսօր շատ լուրջ խնդրի առաջ կկանգնեք, որը լուծելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Հնարավոր է, որ միայնակ չկարողանաք գլուխ հանել։ Գործի դրեք ձեր բոլորը ուժերը, քանի որ խնդրին լուծում չտալու հետևանքով ապագայում կարող եք ավելի լուրջ դժվարություններ ունենալ:

Կարիճ: Այսօր օրն անցկացրեք մտերիմների հետ։ Նրանք կբարձրացնեն տրամադրությունն ու դրական լիցքեր կշնորհեն։ Փորձեք ձեզ կրկին երեխա զգալ ու օրը նվիրեք ընտանիքի անդամներին։   

Աղեղնավոր: Այսօր ձեր աշխատանքը կխանգարի անձնական կյանքին։ Հնարավոր է, որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիներին, սակայն այդ դեպքում կարող եք զրկվել աշխատանքից։ Լուծում գտնելու համար փորձեք ինչ-որ վստահելի մեկին դիմել ու խորհուրդ հարցնել։

Այծեղջյուր: Այսօր չափազանց մեծ էներգիա կունենաք, սակայն չեք կարողանա այն ճիշտ օգտագործել։ Օրվա ընթացքում շատ անկանխատեսելի կլինեք, այդ պատճառով էլ միայնակ որոշումներ կայացնելը չի խրախուսվում։ Այսօր աշխատեք վստահելի մարդկանցով շրջապատված լինել ու սխալներ չանել։

Ջրհոս: Այսօր լավ օր չէ օտար մարդկանց հետ գործ ունենալու համար, հատկապես ֆինանսական հարցերով։ Փորձեք օրն անցկացնել մտերիմների ու հարազատների շրջանում և խուսափեք նոր ծանոթություններից։ Օրվա վերջում տրամադրության անկում կունենաք։        

Ձկներ։ Այսօր փորձեք զերծ մնալ քննադատություններից։ Մտածեք միայն սեփական անձի ու խնդիրների մասին, այլապես կարող եք վեճեր ունենալ։ Օրը հանգիստ կանցնի, եթե կարողանաք խուսափել ավելորդ լարվածությունից և սառը դատել։

loading...