Ուրեմն՝ այսօր կայքերից մեկում կարդում եմ հետևյալ վերանագիրը. ««Ինձ թվում է՝ մեկ անգամ էլ պետք է գնամ «Եվրատեսիլ». Արծվիկ»»: Հիմա հարց՝ իսկ առաջին գնալդ ի՞նչ օգուտ տվեց, որ հիմա էլ, չնայած կատակով, բայց ուզում ես մեկ անգամ էլ գնալ, թե՞ համարում ես, որ երազանքդ լիարժեք չիրականացավ: Հիշենք, որ քո առաջին փորձը պարզապես ձախողում էր, քանի որ ընդամենը 18-րդ տեղն էիր զբաղեցրել, ուզում ես գնաս, որ ի՞նչ անես:
Արծվիկի մտքի գոհարները պարզապես «հիացմունքի» են արժանի. թե բա՝ հայրենիքում ինձ շատ սկսեցին սիրել: Իրո՞ք։ Օրինակ՝ ինչպե՞ս կհիմնավորես ասածներդ, իսկ գուցե դա էր պատճառը, որ ներկայացրել ես «Դու իմ մուսան ես» հայտնի երգը: Այսինքն՝ ուզում ես՝ ժողովրդական երգեր ներկայացնելու համար քեզ սիրեն, կամ էլ երևի կարդացել ես տեսահոլովակիդ տակ մի քանի դրական քոմենթ, հասկացել, որ քեզ սիրո՞ւմ են:
«Կարծում եմ՝ ոչ ոք չէր սպասում այդպիսի արդյունքի, ես՝ նույնպես: Բոլորն ինձ ասում էին, որ, հաստատ, լավագույն հնգյակ կամ եռյակ եմ մտնելու: Բայց չգիտեմ՝ ինչու այդպես եղավ: Ինչ լինում է, ուրեմն՝ այդպես էլ պետք է լինի, ուրեմն՝ ես երկրորդ անգամ պետք է գնամ, մասնակցեմ մրցույթին (ծիծաղում է)»:
Արծվիկ ջան, դու երևի Եվրատեսիլը խառնում ես Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» շոու-նախագծի հետ, երբ բոլորն արդեն գիտեին, որ դու ես գնալու «Եվրատեսիլ»: