Հոկտեմբերից 15-ից մեկնարկում է Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի նոր, կախարդական եթերաշրջանը: Հեռուստադիտողը աշնանային եթերաշրջանում հնարավորություն կունենա հետևելու միանգամից  5 նախագծերի: 

«Ազիզյանները», «Ոսկե դպրոց»,  «Սթենդ ափ», «Հետհաշվարկ», «Նվագախմբի երեխաները», սրանք այն հինգ նախագծերն են, որոնք էկրանների մոտ կբերեն Արմենիա Պրեմիումի հավատարիմ հեռուստադիտողներին:   

Ազիզյանները սիթքոմին և Ստենդ ափ նախագծին հեռուստադիտողներն արդեն ծանոթ են:

Արդեն իսկ սիրված «Սթենդ ափ»-ը, որը եթերում կլինի հոկտեմբերի 20-ից կունենա  նոր մասնակիցներ: «Ստենդափերների շարքը համալրել է  «Ֆուլ հաուս» նախագծի փայլուն սցենարիստներից՝ Արտուշը: Խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր հետևել նախագծին,  հավատացեք՝ հումորի նշաձողը շատ բարձր է: Անգամ հնդիկ մասնակիցն է հայկական հումորին հետաքրքիր մոտեցում ցույց տվել»,-նշում է Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ (Կարող եք կարդալ BlogNews.am-ի հարցազրույցը Շաֆիի հետ):

Հոկտեմբերի 16-ին մեկնարկում է «Ազիզյաններ» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը: Դերասանական կազմում փոփոխություններ չկան, փոխարենը նոր և հետաքրքիր զարգացումներ են լինելու: «Ազիզյանները» դարձան «Պրեմիումի» հեռուստադիտողի ամենասիրված և սպասված գերդաստանը, և երրորդ եթերաշրջանը նույնպես հետաքրքիր է լինելու: Այդ նախագծի վրա այնպիսի թիմ է աշխատում, որի համար որակյալ արտադրանք մատուցելը դարձել է բնավորություն: Սա ևս մեկ նախագիծ է, որ կյանքի կոչվեց  Ucom ընկերության հետ գործակցության շնորհիվ»,-նշում է Ռուբեն Մխիթարյանը:

«Ոսկե դպրոց»-ն «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողների համար նորություն է: Գլխավոր հերոսը Վաչե Թովմասյանն է, ով հայտնվում է արկածային պատմության մեջ: Նախագծում նկարահանվում են նաև Լալա Մնացականյանը, հայտնի Գևոն, Աննա Գրիգորյանը, Սերգեյ Սարգսյանը և այլ հատնի, սիրված դերասաններ:

Երկուշաբթիից-ուրբաթ հեռուստադիտողը կարող է դիտել ժամանցային նախագծերը, իսկ հոկտեմբերի 21-ից՝ շաբաթ և կիրակի կցուցադրվի «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերը:  

 «24 մասից բաղկացած հոգեբանական թրիլլերը՝ Սոս Ջանիբեկյանի, Անի Երանյանի, Խորեն Լևոնյանի և բազմաթիվ այլ տաղանդավոր դերասանների մասնակցությամբ է: Ռեժիսորը Ելենա Արշակյանն է, շատ յուրահատուկ հեռուստանովել է ստացվել: Դերասանների անունները խոսում են, որ մեզ, իրոք, որակյալ նախագիծ է սպասվում»-նշում է Ռուբեն Մխիթարյանը:

Այս եթերաշրջանում անակնկալ ունեն նաև փոքրիկ հեռուստադիտողները: «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան նախագիծը նոր ժանր է, երաժշտական մյուզիքլ: Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանի խոսքով «Նվագախմբի երեխաները» նախագիծը մեկ տարի է՝ խմորվում էր. «Արդեն կատարված էր մեծ աշխատանք, ընտրված էին շատ տաղանդավոր երեխաներ։ Շատ ուրախ և վառ նախագիծ է սպասվում փոքրիկ հեռուստադիտողների համար: Հավատացնում եմ՝ այն ևս սիրվելու է»:

«Նվագախամբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը եթերում կլինի հոկտեմբերի 15-ից, յուրաքանչյուր կիրակի 13:00-ին:

 

loading...