ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը հաճախ է պատմում Հայաստանի եւ Երեւանի հանդեպ իր սիրո մասին: Երեւանի ծննդյան 2799 տարեկանի կապակցությամբ Շ. Պետրոսյանը եւս մեկ անգամ Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է հարազատ քաղաքի մասին, նա տոնական տրամադրությամբ ոչ միայն իր շնորհավորանք է հղել երեւանցինեին, այլեւ` հարազատի նման, սրտացավորեն անդրադարձել հուզող խնդիրներին: 
 
«Ես Երեւանը լուռ եմ սիրում, սրտով ու ամբողջ հոգով։ Այդպես սիրում եմ հայրենիքս, հայրենիքիս ամեն անկյունը, ամեն սարն ու քարը։ Ուզում եմ հայրենիքս, որը Երեւանն է, մաքուր լինի, սիրված ու խնամված լինի ամեն քաղաքացու կողմից։ Ուզում եմ Երեւանը սիրելու պահանջ ներկայացնողը սկսի իր օրինակով, իր զավակի դաստիարակության օրինակով, իր ապրելակերպով սովորեցնել։ Թե չէ պահանջել միշտ կարելի է, առավել եւս` բողոքել։ Ձեզնից սկսեք, օրինակ, ծառայեք ձեր քաղաքացու տեսակով ու այդպիսով կշատանանք»,- նշեց մեր զրուցակից:
 
Շուշան Պետրոսյանը վստահ է, որ Երեւանը սիրելու ճիշտ կանոններ կան, որոնց պետք է հետեւել ընտանիքից.
 
«Երեւանը իրապես սիրում են այն մարդիկ, ովքեր քաղաքին վերաբերվում են իրենց տան պես` նույն մանրակրկիտ հոգածությամբ ու խնամքով: Այդ սերը Երեւանին տալու արժանի մարդիկ նրանք են, ում սերը չի պարփակվում միայն կենացների շուրջ, ում սերը չի ավարտվում սեփական տան շեմին խփած չորս սալիկներից հետո»,- ընդգծեց նա:
 
ՀՀ վաստակավոր արտիստուհին Երեւանի տարեդարձին խոսեց նաեւ սիրո պակասի մասին, սակայն այս հարցում Շուշան Պետրոսյանը արտահայտվեց կարճ, բայց շատ կոնկրետ.
 
 «Մեզ պակասում է սերը, բայց բառի իրական իմաստով, ոչ որպես բառ, այլ` ապրելկերպ»։
 

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...