ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին ֆեյսբուքյան իր էջում Երևանի տոնին նվիրված գրառում է կատարել.

«Երևի թե երբեք էլ բառերով չկարողանայի արտահայտել սերս դեպի քեզ, իմ միակ ու ամենաթանկ, ում ես սիրահարված էի, երբ դեռ Մայրս անգամ չգիտեր իմ գոյության մասին... բայց Աստված հասկացավ, որ հոգևոր բառերից էլ առավել միակ արտահայտելու միջոցը երգն է, ու ինձ դատապարտեց ցմահ հայ լինելու, և ապա միայն երգով քեզ փոխանցելու զգացմունքս, որը ծնողին կարոտած զավակի գրկախառնություն է հիշեցնում: 
Չէ, չհավատաս այն խոսքին, թե դավաճանել եմ քեզ ու գտել եմ ավելի պատվավոր ու հզոր մեկին... հեռացել եմ ժամանակավոր` իմ խենթ գլխին ու մտքին ապացուցելու, որ դու ես այն միակն, ում հավատարիմ եմ միշտ: «Անառակ որդու վերադարձը» . իմ մասին չէ` դա էլ հաստատ... բայց վերադարձս մոտ է, քանի արցունքներն ու կարոտն` անչափելի, կխեղդեն քեզ շատ անգամ գովերգած` թափառական երգ ասողի միտքն ու հոգին... Շնորհավոր տոնդ, ԵՐԵՎԱՆ...»:
 

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...