Աշխարհում բազմաթիվ միջատներ կան, որոնց խայթոցը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք այդպիսի միջատներից մի քանիսին:

Մրջյուններ: Թվում է, թե այս միջատներն անվնաս են, սակայն նրանց որոշ տեսակների խայթոցը մարդու մոտ ալերգիկ դրսևորումներ կարող է առաջացնել:

Լվեր: Այս միջատների խայթոցից հետո խայթած հատվածն ուռում և ցավ է պատճառում: Մի քանի օրվա ընթացքում այն վերածվում է վերքի:

Տզեր: Այս միջատները հանդիպում են հիմնականում ընտանի կենդանիների  մաշկի վրա: Դրանց խայթոցն անմիջապես չի զգացվում: Միայն ժամեր անց խայթոցի հատվածը սկսում է ցավալ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և հիվանդը մարմնի թուլություն է սկսում զգալ:

Մեղուներ: Մեղուները հատկապես վտանգավոր են այն ժամանակ, երբ հսկայական խմբով են գրոհում: Այդպիսի գրոհի արդյունքում ստացած խայթոցները կարող են մահվան հանգեցնել:

Կրետներ: Այս միջատները պատկանում են մեղուների ընտանիքին: Նրանց խայթոցն առանձնապես չի տարբերվում մեղուների խայթոցից:

Մոծակներ: Մոծակներն ակտիվ են լինում հատկապես ամռանը: Նրանց որոշ տեսակներ հանդիսանում են մալարիա մահաբեր հիվանդության հարուցիչներ:

Սարդեր: Աշխարհում գոյություն ունեն սարդերի տասնյակ հազարավոր տեսակներ: Նրանցից ոմանց խայթոցը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Խայթոցի հետևանքով առաջանում են սպիտակ բծեր և ցավ:

Փայտոջիլներ: Փայտոջիլների առանձնահատկությունն այն, որ նրանք խմբով են խայթում և խայթոցները կողք-կողքի են լինում:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...