ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մենկաբան Մարիաննա Հակոբյանն այսօր ամուսնանում է: Մարիաննայի ընտրյալը՝ Հրաչը, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է:  Զույգը իրար հավերժ սիրելու խոստում տվեց Մուղնու եկեղեցում: BlogNews -ն ներկայացնում է պսակադրության գեղեցիկ պահերը, ինչպես նաև հարցազրույցը, որն արել ենք հարսանիքից օրեր առաջ:

Մարիաննան և Հրաչը ի սկզբանե որոշել էին եկեղեցում հանդիպել, որտեղ էլ փեսան առաջին անգամ կտեսնի սիրելիին հարսանյաց զգեստով.«Ավանդական դհոլ, զուռնայով հարսնացուի տուն գնալու, հարսին հագցնելու ու մի քանի այլ արարողակարգերից հրաժարվել ենք: Պատճառը ոչ թե հայկական ավանդույթները մերժելը կամ չընդունելն է, այլ երկուսս էլ նախընտրում ենք, այսպես ասած, անաղմուկ ապրել, եթե ստացվում է:  Որոշեցինք եկեղեցում հանդիպել, դրա մեջ նաև հետաքրքիր սպասում, խորհրդավորություն կա: Այս ֆորմատը մեզ ավելի հոգեհարազատ էր: Ի վերջո, ամեն մարդ հարսանիք թե այլ միջոցառում կազմակերպելիս  իր տեսակի մեջ պետք է մնա, հակառակ դեպքում ամեն բան արհեստական կլինի»,-նշում է Մարիաննան:  

IMG_0951edit copyIMG_0964 copyIMG_0966 copyIMG_0970 copy

Զույգը ծանոթացել է վեց տարի առաջ, իրենց ընդհանուր ընկերների միջոցով: Ինչպես հաղորդավարուհին խոստովանեց՝ ծանոթությունից հետո իրենց հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ունեցել. «Երբ իրար տեսանք, առաջին իսկ հայացքից ձգողականություն զգացինք: Ես պրագմատիկ մարդ եմ, ձևականություններ չեղան, «թող պայքարի», «մի քիչ տանջվի» սխեմայով: Ասում են, թե ինչ հեշտությամբ է տրվում, հեշտությամբ էլ կորցնում ես կամ երջանկության համար պետք է պայքարել. սա շատ բարդ բանաձև է իմ կարծիքով, կյանքը ավելորդ ծանրացնող, մեր մտքերը ավելի բարդ են, քան կյանքը: Ես հեշտությամբ տրվեցի գխապտույտ զգացողություններին: Հենց առաջին հանդիպմանը ամեն ինչ պարզ էր,  հաջորդ օրվանից սկսեցինք ինտենսիվ շփվել, «ընկերություն անել» (ժպտում է)»:

Մարիանայի և Հրաչի հարաբերություններում որոշակի ժամանակ դադար է եղել, այդ ամեն էլ հանգեցրել է նրան, որ հասկանան՝ առանց իրար չեն կարող ապրել. «Երկարաժամկետ հարաբերությունները չսպառելը շատ դժվար է իրականում: Վեճերն էլ, դադարներն էլ պետք են: Ժամանակը, երբ ինքդ քեզ հետ ես մնում, օգնում է  գտնել շատ հարցերի պատասխաններ: Լավ է վիճել, քան կարծիք չունենալ: Խոչընդոտներ, դժվարություններ եղել են, բայց ես շնորհակալ եմ դրանց, մենք ավելի ամուր ենք դարձել ու համախմբված»:  

Զույգի հարսանեկան խնջույքը մինիմալիստական ոճով է՝ ամեն ինչ նուրբ և գեղեցիկ, առանց  ավելորդությունների. «Որոշեցինք փոքր հարսանիք անել, ամենամտերիմ մարդկանց հետ: Հյուրերի քանակից ելնելով էլ ընտրել ենք հարսանյաց սրահը: Զգեստի ընտրությունը բարդ էր: Երևանում երևի այդպիսի հարսանյաց սրահ չի մնացել, որ չայցելեմ: Ինչ զգեստ հագնում էի, ինձ հարմարավետ չէի զգում և չէի գտնում այնպիսի տարբերակ, որ զերծ լիներ ավելորդ քարերից:  Որոշեցի դերձակի դիմել: Ի դեպ, կյանքում առաջին անգամ: Սնահատ չեմ, բայց հարսի զգեստը Հրաչը չի տեսել: Այդպես ավելի հետաքրքիր»:


Աղբյուրը՝ BlogNews

loading...