Ամերիկուհին պնդում է, որ իր ամուսնու՝ էներգետիկ ըմպելիքների հանդեպ ունեցած կախվածությունը նրա մոտ առաջացրել է ուղեղի արնահոսություն, ինչի պատճառով էլ նա կորցրել է իր գանգի մի մասը։

Բրիանան իր ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ է արել այն մասին, որ իր ամուսինը շատ հաճախ էր էներգետիկ ըմպելիքներ օգտագործում։ Երբ ամուսնու մոտ հայտնաբերվեց ուղեղի արնահոսություն, զույգն արդեն երեխայի էր սպասում։ «Հղի լինելը սովորաբար հաճելի գործընթաց է ցանկացած կնոջ համար։ Քո շնորհիվ մի նոր կյանք է ստեղծվում։ Բայց իմ դեպքում այդ հաճելի զգացմանը գումարվեց ամուսնուս հետ պատահած դժբախտությունը»,-ասել է Բրիանան։

Ամուսնու՝ Օսթինի մոտ ամեն ինչ շատ պատահաբար է սկսվել։ Բժիշկներն ասել են, որ ուղեղի արնահոսության պատճառն ամենայն հավանականությամբ էներգետիկ ըմպելիքների չարաշահումն է եղել։

Նյարդաբանների պնդմամբ Օսթինը նախօրոք ունեցել է անևրիզմ՝ արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացում, իսկ էներգետիկ ըմպելիքների մեջ եղած կոֆեինը բացասաբար է ազդել նրա արյան ճնշման վրա, ինչի արդյունքում արյունատար անոթները պայթել են և ուղեղային արնահոսություն է առաջացել։

Related image

Հայտնի է, որ էներեգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, իսկ որոշ տեսակներում դրա քանակը գերազանցում է 500 միլիգրամը, ինչը հավասար է 4-5 մեծ բաժակ սուրճի։ Կոֆեինի մեծ քանակությունը կարող է առաջացնել խնդիրներ կապված սրտի ռիթմի և արյան ճնշման հետ, ինչպես նաև արնահոսություն։

Ըստ վիճակագրական տվյալների, ԱՄՆ-ում 2007 թվականից ի վեր էներգետիկ ըմպելիքների պատճառով շտապ օգնության ծառայությանը դիմած մարդկանց քանակը կրկնապատկվել է։

Օսթինը բազմաթիվ վիրահատություններ է տարել և երկար բուժումներից հետո արդեն տանն է, սակայն՝ հաշմանդամի կարգավիճակով, քանի որ բժիշկները հեռացրել են նրա գանգի մի հատվածը։ Այժմ նա ու իր կինը փորձում են մարդկանց իրազեկել, որ խուսափեն էներգետիկ ըմպելիքներ ու առհասարակ կոֆեինով հարուստ այլ ըմպելիքներ գնելուց։


Աղբյուրը՝ BlogNews

loading...