«Միսս Հայաստան 1998»,  «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը երկվորյակ երեխաներ է ունեցել և արդեն 5 երեխաների մայրիկ է։ Գոհարը լույս աշխարհ է բերել տղայի և աղջկա։

Փոքրիկների ծննդից հետո Գոհարն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին և հայտնել, որ նրանք ծնվել են երեկ։ Ինքն ու երեխաներն իրենց լավ են զգում։

«Ես և ամուսինս գիտեինք, որ երկվորյակներ ենք ունենալու, սակայն մինչև վերջին պահը ոչ ոքի չէինք ասում այդ մասին։ Նույնիսկ երեխաների համար էր անակնկալ դա»,– հայտնեց գեղեցկուհին։

Փոքրիկների անվան ընտրության հարցում ծնողները դեռ չեն կողմնորոշվել։ «Մենք կրկին ուզում ենք հայկական անուններ ընտրել, սակայն ես ու ամուսինս դեռ չենք կողմնորոշվում։ Մի տարբերակ իրեն դուր չի գալիս, մի տարբերակ` ինձ»,– նշեց Գոհարը։

 

Գեղեցկուհին, որ միշտ երազել է բազմազավակ մայրիկ լինել, ուզում է օրինակ ծառայել մյուս ընտանիքներին։ Նա նշեց, որ իրենք կանգ կառնեն 5 երեխայի վրա և բոլոր ընտանիքներին խորհուրդ տվեց իր պես շատ երեխաներ ունենալ։ 

Երկվորյակների խնամքից Գոհարը չի վախենում։ «Աղջիկներս 1 տարվա տարբերությամբ ծնվեցին։ Այն ժամանակ ինձ համար ավելի բարդ էր, քան, կարծում եմ, երկվորյակների դեպքում կլինի»,– ասաց բազմազավակ մայրիկը։

 


Աղբյուրը՝ tert.am

loading...