Հայ շոուիզնեսի շատ ներկայաուցիչներ գտնում են, որ երգարվեստով կան դերասանական արվեստով զբաղվելը այնքան էլ եկամտաբեր չէ։ Այդ իսկ պատճառով, կամ իրենց հոբբին մասնագիտությունից ավելի շատ սիրելու պատճառով հիմնել են իրենց սեփականը բիզնեսը ու մասնագիտացել նաև այդ ուղղությամբ։
Boomnews.am-ը ներկայացնում է իգական սեռի այն հայ աստղերին, ովքեր փայլուն կերպով կարողացել են համատեղել իրենց մասնագիտությունը հոբբիի հետ՝ այն վերածելով իրենց այցեքարտի։
Սիրուշո
Երգչուհի Սիրուշոյի մասին խոսելիս անհնար է չհիշել նրա՝ հայկական զարդերի յուրօրինակ հավաքածուն՝ Պռեգոմեշը, որի համբավը տարածվել է նաև Հայաստանից դուրս։
Անահիտ Սիմոնյան
Եթե նախկինում Անահիտ Սիմոնյանի անվանից առաջ գրվում էր միայն երգչուհի, ապա այժմ նա այնքան է հմտացել իր նախաձեռնության մեջ՝ հիմնելով դիզայներական տուն, որ առավել հաճախ նրան դիմում են որպես դիզայներ Անահիտ Սիմոնյան։
Լիկա Սալմանյան
Գեղեցկուհի դերասանուհի Լիկա Սալմանյանը նաև տաղանդավոր դիմահարդար է։ Դերասանուհին հիմնել է նաև սեփական՝ Սալմա գեղեցկության սրահը
Աստղիկ Ալավերդյան
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն էլ ամուսնու՝ Նարբեի հետ զբաղվում է ընտանեկան բիզնեսով՝ «Love Wedding Production» կորպորատիվ միջոցառումնենրի կազմակերպման կենտրոնի եւ «Elegant Suit Shop» տղամարդկանց կոստյումների մասնագիտացված խանութ-սրահի աշխատանքներով։
Աղբյուրը՝ Boomnews