Մոդել-հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի դուստրն իսկական գեղեցկուհի է մեծանում: Լուսինեն Ինստագրամի իր էջում հաճախ է պոզիտիվ ու զվարճալի լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում հրաշք դստեր՝ Արիանայի հետ: 2.5-ամյա փոքրիկն արդեն լիարժեք խոսում է ու ծնողների առօրյան լցնում բազում հարցերով: Ժպտերես, մարդամոտ ու ոճային փոքրիկն իսկապես գեղեցկուհի մոր արտացոլանքն է: Լուսինեն ժամանակի մեծ մասը դստերն է տրամադրում՝ միասին զբոսնում են ու գնումներ կատարում: Գեղեցկուհին գրեթե ամենուր Արիանայի ուղեկցությամբ է ներկայանում: Մայր ու դուստր սիրում են նաև միասին ճամփորդել:
Աղբյուրը՝ BlogNews
loading...