«Մի բան ասեմ, ապա հոշոտեք ինձ.

Ես ԲՈւՀ ընդունվել եմ երկու անգամ: Առաջին անգամ դուրս չեկավ ու գումարած պատանեկան ըմբոստություն` գնացի բանակ:

Երկրորդ անգամ ընդունվեցի արդեն 22 տարեկանում` բանակից էլ մի քանի տարի հետո: Բոլոր կուրսեցիներս ու դասխոսներս կփաստեն, որ ես, մեղմ ասած, վատ ուսանող չէի ու եթե ուզենայի մագիստրատուրա-ասպիրանտուրա տալ, մեղմ ասած, դատապարտված չէի լինի ձախողման, բայց չարեցի:

Չարեցի նախևառաջ անհեռանկարայնության համար` գիտական ու պրակտիկ տեսանկյունից, բայց առակս այդ մասին չէր: Առակս այն մասին էր, որ պետք չի գլուխ արդուկել տարեկետման իրավունքի բախտորոշ լինելու մասին. եթե ուզում ես սովորել, ապա կսովորես բանակից հետո էլ, եթե դու սաչոկ ես` սաչոկ էլ կմնաս, որը գիտական աստիճան ունի, բայց գիտնական չի:

Այո՛, ես համարում եմ, որ բացառությունները մի կողմ դրած, զուտ գիտական աստիճանի խաթեր չծառայածները սաչոկ են:

Այ, հիմա կարող եք հոշոտել ինձ»,- Facebook-ի իր էջում գրել է blognews.am-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

loading...