«Հայաստանի ձայնը 4» փակ լսումների 2-րդ փուլի ընթացքում մասնակցին իրենց կողմը գրավելու համար ոչ հաճելի շփում տեղի ունեցավ Արամեի և Նունեի միջև։ Նունե Եսայանը, փորձելով իր «աշխատանքային փորձը» ներկայացնել, նշել է, որ ինքը արդեն 30 տարի է բեմում է, իսկ Արամեն հակադարձել է, որ ինքը  30 տարի դեռ կլինի բեմում։ Եթերում ամեն ինչ ավարտվեց փոխադարձ ակնարկներով։
Boomnews.am—ի տեղեկություններով՝ այդ քննարկումը չի ավարտվել եթերային տարբերակով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նունեն և Արամեն լուրջ զրույց են ունեցել այդ նկարահանումից հետո և Նունեն զգուշացրել է Արամեին զգույշ լինել իր հանդեպ հումորներ անելուց։ 

 

Հ.Գ. Ասում են որ այս թեմայի առնչությամբ զրույց է ունեցել նաև Ավո Խալաթյանը, ով Արամեին հորդորել է իր չափը ճանաչել։  

Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցին կապվել երկու կողմների հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ 

loading...