Յուրաքանչյուր սեզոնին հատկապես աղջիկներն ու կանայք հետաքրքրված են նորաձեւության կանոններով ու թրենդներով: Թե ինչպես գեղեցիկ անցկացնել ցուրտ օրերը, դիզայներ Դիանա Շատվերյանն իր խորհուրդներն է տվել Life.panorama.am-ի միջոցով:

«Այս տարի շարունակում են նորաձեւ մնալ oversize` լայն վերարկուները: Հիշեք՝ ոչ մի կիպ բան, դա պետք է բացառել. իհարկե, դասական տարբերակներ երբեմն լինում են, բայց դա բացառություն է համարվում այս սեզոնին: Անգամ երեկոյան զգեստների հետ ակտուալ են լայն, ուսերն ընկած, մեծ գրպաններով վերարկուները»,- նշեց Դիանան ու շեշտեց, սեզոնի գույները վերաբերվում են հագուստի բոլոր տեսակներին՝ վերարկու, զգեստ, տաբատ եւ այլն:

«Սեզոնի հիթային գույներն են երկնագույնն ու կանաչավուն զեյթունի բոլոր երանգները՝ մոխրագույն, կանաչ, դեղին եւ այլն: Գույները կարելի է օգտագործել յուրաքանչյուր կտորի եւ հագուստի դեպքում»,- հավելեց դիզայները:

Խոսելով ձեւվածքների եւ կտրվածքներրի մասին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ նորաձեւ են կարճ տաբատները, որոնք այս սեզոնին գեղեցիկ են համադրվում ցածր երկարաճիտք կոշիկներով (ботинки):

Դիզայները առանձնահատուկ անդրադարձավ դենիմ կտորին.

«Դենիմը չի զիջում իր դիրքերը, սակայն այս անգամ կարելի է այն օգտագործել սեւ կամ մուգ մոխրագույն գույների մեջ: Ի դեպ՝ տաբատներրից եւ բաճկոններց զատ, շատ նորաձեւ են նաեւ դենիմ բլուզները»,- նշեց նա:

Վանդակներով կտորները լինելուն են սեզոնի ամենաաչքի ընկնող հիթը.

«Նորաձեւ են ցանկացած տեսակի եւ գույնի վանդակները՝ շոտլանդական պրինտից, մինչեւ ավանդական սեւ ու սպիտակ վանդակներ: Անկախ չափից, մեծությունից նրանք ակտուալ են, եւ կարելի է կրել ամեն տեսակ հագուստրի տեսքով: Իհարկե, վանդակների հետ պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ դրանց տեսակ կա, որոնք ավելի հարմար են զգեստի ներքեւի հատվածին: Եթե մարդը ցանկանում է մի քանի տեսակ վանդակավոր կտորներ համադրել, ապա լավ կլինի, եթե դիմի համապատասխան մասնագետի, կամ դրանց հետ կապված ինտերնետային հրապարակուկների հետեւի, քանի որ հակառակ դեպքում կարող է ծիծաղելի տեսք ունենալ. նորաձեւության մեջ ծաղրածուի սահմանը հատելը շատ հեշտ է»,- ընդգծեց նա:

Կաշվե հագուստը, թեեւ աշուն-ձմեռ 2017-ի նորաձեւության ամենաակտուալ մասը չի կազմում, սակայն Դիանայի խոսքով, դրանք միշտ կարելի է օգտագործել այս եղանակին, քանի որ կաշվե իրերը միշտ են նորաձեւ: Բայց այս հարցում դիզայները հուշեց, որ ակտուալ են հատկապես սեւ կաշվե իրերը:

Տաբատներ ընտրելիս, պետք է շարուակել կենտրոնանալ բարձր գոտկատեղով լայն մոդելների վրա, սակայն շատ նորաձեւ բոտֆորտների հետ, անշուշտ, հարկավոր է նեղ տարբերակները ընտրել, որոնց շարքում առավել ակտուալ են սեւ կամ կաշվե լեգինսները:

Զրույցի վերջում դիզայները անդրադարձավ նաեւ աքսեսուարներին.

«Իհարկե, այս սեզոնին նորաձեւ են գլխարկները, քանի որ առանց դրանց անհնար է: Անցյալ տարվա համեմատ, այս տարի ավելի շատ նորաձեւ են մանր գործվածքով գլխարկները: Ակտուալ են նաեւ լայն եզրերով տարբերակները՝ մշակված կաշվե ժապավեններով: Ի դեպ՝ սրանք կարելի է կրել ոչ միայն բարձրակրունկ կոշիկներով, այլեւ ցածր երկարաճիտք կոշիկներով: Իսկ պայուսակների հարցում կարելի է խիստ չմոտենալ՝ նորաձեւ են ամենափոքրիկ եւ ամենամեծ պայուսակները: Առավել աչքի են ընկնում փոքրիկ, քառակուսի պայուսակները: Ցանկացած երեկոյան զգեստի հետ պահանջվելու է փոքրիկ քառակուսի պայուսակ, ցանկացած սպորտային լուքի հետ պահանջվելու է մեծ սպորտային րյուկզակ եւ առօրյա ցանկացած հագուստում պարտադիր լինելու են միջին տարբերակները: Ինձ համար պայուսակների տենդեցները հիմնականում մնում են նույնը»,- ավարտեց Դիանա Շատվերյանը:

loading...