Նադեժդա Սարգսյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Մոտ 1 տարի  ԱՄՆ-ում` դստեր և թոռնիկների կողքին լինելուց հետո երգչուհին վերադարձել է Հայաստան հենց տարեդարձի օրը։

Այս համընկնումը եղել է երգչուհու գործընկերների շնորհիվ, քանի որ Երևան գալու տոմսերը նրանք են պատվիրել։

Տարեդարձի օրը տկն Նադեժդան հեռու է եղել դստերից ու թոռնիկներից, սակայն  ընկերներն ու հարազատները նրան միայնակ չեն թողել։

Երևանի մշակույթի պետական քոլեջի ու «Դո-Ռե-Մի»-ի աշխատակիցները տկն Նադեժդայի համար խնջույք են կազմակերպել, որին ներկա եղել նաև մի շարք հայտնի մարդիկ` ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ավետ Բարսեղյանը, Մհերը, Հրաչ Մուրադյանը, Սուրեն Առուստամյանը և այլք։

 

 

 


Աղբյուրը՝ Tert.am Life

loading...