Նելիի եւ Րաֆֆիի ընտանիքն ուղիղ մեկ տարի առաջ համալրվեց նոր անդամով։ Զույգի կրտսեր աղջիկը՝ Սառան, մեկ տարեկան է, ինչի առթիվ երեկ առավոտյան մայրիկն ու դուստրերը լուսանկարվել են BRAVO.am-ի ֆոտոշարքում, երեկոյան էլ տարեդարձը նշել են հարազատների հետ։

Ի դեպ, նրանց մեծ աղջիկը՝ Անահիտը, լուսանկարահանմանը մասնակցելու համար նվեր է ակնկալել եւ ստացել որպես «կաշառք»։ Նելլին կատակում է՝ նկարահանումն ընտանեկան բյուջեի վրա թանկ արժեցավ:). «Անահիտն ընդհանրապես չի սիրում ու չի ցանկանում նկարահանվել, նույնիսկ պիտի կաշառենք։ Թեպետ այնքան շատ խաղալիք ունի, միեւնույն է՝ իր ուզած նոր խաղալիքը գնեցինք»։

Նելլին՝ դստեր հետ


Փոքրիկի առաջին տարեդարձի առթիվ մեծ խնջույք չեն կազմակերպել, նշել են տանը.«Քանի որ մեր տատիկն ու պապիկն այստեղ չեն, տրամադրված չէինք, այնուամենայնիվ, Սառայի համար օրն ուրախ անցավ, իսկ գլխավոր դերում Անահիտն էր. նա ընտրեց տորթն ու փչեց մոմերը։ Սառայի համար սիրուն նկարի տեսքով նվեր էր պատրաստել, բայց քույրիկը չհասկանալով պատռեց այն, ինքն էլ վիրավորված էր»։

Նելլին ժպիտով է հիշում դստեր լույս աշխարհ գալու օրը.«Ամուսնուս հետ հիշեցինք, թե որ ժամին ծնվեց, մեզ երջանիկ զգացինք, որ երկու երեխա ունենք։ Որքան հասուն տարիքում ես երեխա ունենում, այնքան ավելի լավ ես գիտակցում երջանկությունդ։ Իմ ընտանիքում Սառային համարում եմ մեծ օրհնություն, մեզ համար շատ սպասված էր, ես ու Րաֆֆին հենց աղջիկ էինք ուզում ունենալ»։

Փոքրիկ Սառան


Զույգի աղջիկները տարբեր են ինչպես արտաքինով, այնպես էլ բնավորությամբ. «Սառան մեղմ ու հանգիստ է, ավելի նման է Րաֆֆիին, իսկ Անահիտն ինձ նման ակտիվ ու նախաձեռնող է։ Սառայի համար ամենակարեւորն ուտելն է. անընդհատ ուտում է, ուրիշ արտառոց ոչինչ չի անում»։

Այժմ Նելլին երգելը երկրորդ պլան է մղել, աշխատում է նորաձեւության ոլորտում եւ հեռուստատեսությունում՝ որպես մանկական հաղորդումների պրոդյուսեր. «Միանգամից երեք մանկական ուսուցողական ծրագիր ենք պատրաստում: Սիրում եմ փոքրիկների հետ աշխատել՝ իմ փորձը փոխանցելով նրանց»։ 


Աղբյուրը՝ Bravo.am

loading...