Մոսո Կարապետյանն այս օրերին Երեւանում է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է՝ ինչու է միայնակ եկել, ինչ նպատակով է հայրենիքում եւ ում էր ամենաշատը կարոտել:
«Ուղիղ 11 ամիս չէի եղել այստեղ: Շատ էի կարոտել ընտանիքիս, ընկերներիս, իսկ ամենաշատը՝ մայրիկիս»,-նշել է նա:
Թե ինչու այս անգամ կինը չի ուղեկցում իրեն, ասել է.«Նա չկարողացավ գալ, քանի որ որպես յոգայի ուսուցչուհի մի շարք աշխատանքներ ուներ»:
Դերասանը հայրենիքում կմնա շուրջ մեկ ամիս.«Այստեղ օրերս շատ լավ են անցնում, հանդիպում եմ ընկերներիս եւ բարեկամներիս: Շուտով կնկարահանվեմ «Ֆուլ Հաուս»-ի վերջին՝ 7-րդ եթերաշրջանում, որից հետո կրկին կմեկնեմ ԱՄՆ՝ նախագծի հյուրախաղերին մասնակցելու»:
Աղբյուրը՝ Bravo.am
loading...