Օլգա Այվազյանը նոր ավտոմեքենա ունի: Երգչուհին BRAVO.am-ին ասել է, որ այն նվեր է, բայց թե ում կողմից, չի ցանկացել բացահայտել:

«Արդեն հասունացել էր մեքենաս փոխելու ժամանակը: Նորն Infiniti մակնիշի է: Առաջին անգամ եմ «ջիպ» վարելու, եւ եթե հարմարվեմ, հաջորդ ավտոմեքենաս Range Rover մակնիշի կլինի. դա իմ երազանքն է:)»,-մեզ հետ զրույցում նշել է Օլգան:

Օլգա Այվազյանը


11 տարի է, ինչ երգչուհին վարորդական իրավունք ունի.«Փառք Աստծո, այս տարիներին լուրջ որեւէ վթար չեմ ունեցել, բայց փոքրիկ պատահարներ եղել են: Կարծում եմ՝ ուշադիր ու հավասարակշռված վարորդ եմ, համենայն դեպս, ինձ հետ երկար ճանապարհ գնացած ուղեւորներն այդպես են ասում:)»,- նշել է նա:

Օլգան դեմ է այն կարծրատիպին, թե տղամարդիկ ավելի ուշադիր վարորդներ են, քան կանայք. «Ըստ իս՝ կանայք ավելի զգոն ու զիջող են»:

Երգչուհու ավտոմեքենայի անբաժան մասն է կազմում փոքրիկ հրեշտակը.«11 տարի է՝ այդ հրեշտակն ինձ հետ է: Ինչքան էլ մեքենաները փոխել եմ, այն վերցրել եմ հետս: Իսկ սրբապատկերներ ու աչքի ուլունքներ չկան, իմ Աստվածն ինձ հետ է»,- ասել է նա:

Օլգա Այվազյանը


Խոսելով ստեղծագործական նորություններից՝ Օլգան նշել է, որ մինչեւ տարեվերջ նոր երգով ու տեսահոլովակով կներկայանա: Անձնական կյանքին վերաբերող հարցերին նա չի ցանկանում պատասխանել.«Չեմ սիրում, որ անձնական կյանքով «փիարվում» են: Երբ նշանվեմ կամ ամուսնանամ, լուսանկարներ կլինեն: Հիմա ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ ընտրյալ ունենալուս մասին լուրերը»:


Աղբյուրը՝ Bravo.am

loading...