Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը եթե Հ2-ի հետ հանցավոր համաձայնություն չունի, ապա, բանականության շրջանակներում ենթադրելով, կարծում եմ՝ իր գործը կանի կամ էլ տառապելու ա շատ:
Մի քանի անգամ զանգելուց հետո օգնականներն են պատասխանում, իմ տված ինֆորմացիան չեն փոխանցում երևի ու չեն էլ միացնում հանձնաժողովի նախագահին: Այսօր որոշեցի նամակով բավարարվել։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Գագիկ Բունիաթյանին

Դիմում

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ն խորապես մտահոգված է մի խնդրով և հետևողաբար պայքարելու է բոլոր հասանելի ատյաններում նման խաբեության դեմ, որի մասին զետեղել եմ դիմումում:
Ենթադրում եմ, որ տեղյակ եք Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդման մասին և տեղյակ եք, որ բացահայտ կեղծիք և խաբկանք է, մարդկանց մոլորության մեջ գցելով օդից փող են հավաքում տխրահռչակ հաղորդաշարի միջոցով:
Բազում քաղաքացիներ, ինչպես նաև մեր շահառուները, խոցելի խմբերը՝ ի դեմս ծերերի և երեխաների, ընկել են այդ ծուղակը, և ունենք շատերի մեկանաբանությունները, թե ինչպես են պարզունակ հարց ներկայացնում ու զանգողներին տասնյակ րոպեներ ձգում, մինչև լրանա կլորիկ մի գումար, իսկ եթերով այդ ժամանակ ոչ մի զանգ չի լինում, կա միայն հաղորդավարի բարբաջանքը:
Որպես ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանբ զբաղվող հասարակական միավոր խնդրում ենք հանձնաժողովից վերանայել Հ2 հեռուստաալիքին տրված հեռարձակման լիցենզիան, ստուգել՝ արդյոք եթերը համապատասխանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի չափանիշներին և արդյոք այն ծառայում է ի նպաստ և ի բարօրություն հանրությանը: Անկեղծորեն կարծում եմ՝ համամիտ եք, որ խաբեբայությունը, ստորությունը, ստորաքարշությունը և սրիկայությունը տեղ չունեն մեր եթերում, և այն պետք է արգելվի:
Իհարկե, ինձ խորհուրդ են տալիս հավաքագրված փաստերով և տուժածների ցուցմունքների հիման վրա ներկայանալ դատարան, վիճարկել իրավաչափությունը, սակայն եթե նույնիսկ այնտեղ տեղեկացվում է, որ զանգը վճարովի է (րոպեն՝ 540 ՀՀ դրամ), կարծում եմ, որ դա իրավունք չի տալիս եթերն աղբով և խաբեությամբ լցնելու, և վերահսկող մարմինը այս հարցում վճռորոշ և այն կարգավորող դեր ունի:
Մեջբերում Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքից.
«Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու»:
Հակառակ դեպքում կթույլատրվեր Ավտոկայանում նախկինում, այսպես կոչված, «մատնոց պտտողների» օրինական գործունեությունը կամ գումարով թղթախաղեր խաղալը և այն հեռարձակելը:
«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ն ակնկալում է Ձեր կողմից մեզ պատասխան և հետևողական քայլեր խնդրի շուրջ:
Տեղեկացնում եմ, որ, համաձայն խնդրի լուծման մեր ընտրած ռազմավարության, սույն գրությունը հանձնվելու է նաև վերադասության կարգով, այնուհետև սեղմ ժամկետում չլուծման ժամանակ կներկայացվի ԱԺ և նախագահական, նոր հետո ՀՀ Արդարադատությամբ կանցնի վարույթ, որտեղ պատասխանատուն չի լինելու լոկ հաղորդումը կամ հեռուստաալիքը, այլ թույլատրող մարմինը:

Հարգանքով՝
«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ,
Նախագահ՝ Արմեն Եփրեմյան


Աղբյուրը՝ BlogNews

loading...