Սեպտեմբեր ամսին լուրեր տարածվեցին, թե հումորիստ Վահագն Գրիգորյանն ու կինը` պարուհի Իռեն Ուլիխանովան արտագաղթել են: Ըստ լուրերի` նրանք բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, սակայն այդ տեղեկատվությունը հերքել էր նրանց կնքահայրը` Արամ MP3` նշելով, որ նրանք պարզապես հյուրախաղերի են մեկնել: Սակայն հետեւելով Վահագնի եւ Իռենի սոցիալական էջերի հրապարակումներին, հասկանալի է դառնում, որ նրանք արդեն իսկ աշխատանքի են անցել Լոս Անջելոսում գործող «Հայ Իվենթ» միջոցառումների կազմակերպման ստուդիայում: Անգամ տեսանյութեր կան այն մասին, որ ցանկացողներն իրենց հարսասնիքին կարող են պատվիրել յուրահատուկ ոճով նկարչություն, որն իրականացնում է Վահագնը, ինչպես նաեւ առաջարկվում է հարսանեկան պարերի դասավանդում Իռեն Ուլիխանովայի կողմից։ Այս ամենից զատ, նշվում է ամերիկյան հեռախոսահամար:
Life.panorama.am-ը, թեմայի շրջանակում խոսելու նպատակով, կապ հաստատեց Արամ MP3-ի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց.
«Գիտեք, իրենց քայլերից առաջ Վահագն ու Իռենն ինձ հաշվետու չեն, ես ասել եմ այն, ինչ գիտեի: Նրանք ինձ ասել էին, որ մեկնում եմ որոշ ժամանակով աշխատելու, իսկ այս պարագայում ասել արտագաղթել են, սխալ է: Այդ բառը շատ մեծ է հնչում, դա նշանակում է, թե ամեն ինչ հավաքում ու գնում ես, բայց իմ տեղեկություններով նրանք ժամանակավոր են մեկնել: Իսկ թե ինչ է այնտեղ որոշվել, ես տեղյակ չեմ»:
Աղբյուրը՝ Life.panorama.am