Եթե Ռուսոն իսկական տղամարդ լիներ, անձամբ կպատմեր ամուսնալուծության մասին, Անդրեյ Մալախովին տված հարցազրույցում ասել է հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյի կինը` Մորելան։
Մի քանի օր առաջ «Ուղիղ եթեր» հեռուստածրագրի եթերում Մորելա Ռուսոն խոստովանել էր, որ ցնցված է ամուսնու` ամուսնալուծության մասին հայտարարությունից։
«Եթե նա իսկական տղամարդ լիներ, կզանգեր ինձ ու կասեր, որ մենք այլևս միասին չենք», — ասել է նա։
Մորելան կարծում է, որ իրեն դավաճանել են։
Նա խոսել է նաև իրեն ուղղված սպառնալիքների մասին։ Եթերում ներկայացվել է մի ձայնագրություն, որում ամուսինը սպառնացել է կնոջը։
«Դու բացարձակ ոչնչություն ես, գնա, ինչ ուզում ես արա, քեզ համար գերեզման փորիր։ Ես ուժեղ եմ, հիշի՛ր։ Ավազակներ կուղարկեմ», — ասել է Ռուսոն։
Մորելան պատմել է, որ ամուսինը թաքցրել է գույքի մասին տեղեկությունը. Մոսկվայում ունեցած երկու շքեղ տան մասին նա վերջերս է իմացել։ Կինը պնդել է, որ Ռուսոն ցանկանում է նրան վտարել ԱՄՆ-ի շքեղ առանձնատնից, անկախ նրանից, որ երկու երեխա ունեն, ինքն էլ հավատարիմ ու նվիրված է եղել համատեղ ամուսնության ընթացքում։
Աղբյուրը՝ 168.am