Խելացի մարդիկ պետք է շնորհակալ լինեն իրենց մայրիկներին, որ նրանք նվիրել են իրենց այդպիսի ինտելեկտ։
Պարզվում է՝ գիտնականներն անցկացրել են առաջին մասշտաբային գենետիկական հետազոտությունները և եկել այն եզրահանգման, որ երեխան իր ինտելեկտը ժառանգում է մորից, այլ ոչ թե հորից, ինչպես մտածում էին շատերը։
Այնպես որ, գենդերային կարծրատիպերը, որոնք գոյություն են ունեցել բազմաթիվ դարեր շարունակ, այժմ ստիպված են կորչել:
Ինչպես պարզվել է, հենց մոր գեներն են պատասխանատու երեխայի գլխուղեղի զարգացմանը, իսկ հոր գեները՝ լիմբային համակարգի զարգացման համար։ Այլ կերպ ասած՝ երեխան մորից ժառանգում է ինտելեկտը, իսկ հորից իր տիպիկ զգացմունքային վիճակը։
Բացի այդ՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները ժառանգում են մոր ինտելեկտը, քանի որ ինտելեկտի գենը գտնվում է X քրոմոսոմի վրա։
Սակայն կան այլ գործոններ ևս։
Գերմանիայի հետազոտողները պարզել են, որ գենետիկան զարգացած ինտելեկտ ունենալու միակ պատճառը չէ։ Երեխայի խելացիության վրա ազդում են նաև այլ գործոններ։
Գլխավոր այդպիսի գործոններից է՝ մոր նկատմամբ կախվածության աստիճանը, հատկապես մինչև երկու տարեկանը։ Այն երեխաները, ում հետ կանոնավոր կերպով խաղում են բարդ խաղեր, որոնք պահանջում են, օրինակ, բարդ սիմվոլներ հիշել, մեծանում են ավելի խելացի, քան մնացած հասակակիցները, ովքեր չեն անում դա։
2-րդ գործոնը սերն է։ Եթե 13 տարեկանից ցածր երեխաների հուզական կարիքները գրեթե լիովին բավարարված են լինում, նրանց հիպոկամպում ձևավորվում են 10% ավելի շատ բջիջներ, քան նրանց, ովքեր զգացմունքային առումով հեռու են իրենց մորից:
Այժմ գիտնականները ասում են, որ ինտելեկտը կախված է գենետիկայից ընդամենը 40-60%-ով, իսկ մնացածը կախված է շրջապատող միջավայրից։
Եվ եթե ձեր երեխան ի ծնե խելացի է, ապա պետք է զարգացնել նրա խնդիրներ լուծելու հմտությունները։ Ի դեպ՝ ինչքան մեծանում է երեխան, այդքան պետք է բարդացնել այդ հանձնարարությունները, քանի որ եթե անգամ երեխան ունի ինտելեկտի բարձր մակարդակ, միևնույն է, այն կվերանա տարիքի հետ, եթե երեխայի ծնողներն այն չզարգացնեն։
Աղբյուրը՝168.am