Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն ու Արիաննա Քաոլին սեպտեմբերի 30-ին օրինականացրեցին իրենց հարաբերությունները: Զույգի պսակադրությունը  կայացավ Սաղմոսավանքում, քավորը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր: Համացանցում զգալիորեն քննարկվեց հայտնի զուգի ամուսնությունը: Հարսանիքի վերաբերյալ կարծիքները դրական էին. օգտատերերը միաբերան պնդում էին, որ միջոցառումը կազմակերպված է ճաշակով՝ առանց ավելորդ ճոխությունների: Հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել էր «Acti tour» ընկերությունը՝  առաջնորդվելով զույգի նախընտրություններով և պահանջներով:

Life.panorama.am-ը զրուցել է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննա Քաոլիի հետ:

-ԱրիաննաԴուք և Լևոնը երկար ժամանակ ընկերներ էիքԻ՞նչ փոխեց պաշտոնականամուսնությունը ձեր հարաբերություններում և կենցաղում։

-Ամուսնությամբ մենք պաշտոնական դարձրեցինք և տոնեցինք այն, որ երկու անհատներ դարձան մի ամբողջություն՝ ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծու, հանրության, ընկերների, ընտանիքի առաջ։ Ամուսնությունն ունի գեղեցիկ խորհուրդ, որը՝ որպես քրիստոնյա, ինձ համար անհատապես խորը նշանակություն ունի և միանշանակ՝ ընկերների ու ընտանիքի հետ նշելու առիթ է դա։

-Բոլորը նշում ենոր Ձեր հարսանիքը բարձր մակարդակով էր կազմակերպվածՀե՞շտգործ է հարսանիքի նախապատրաստվելը և ի՞նչ խորհուրդներ կտաք հարսանիքինախապատրաստվող զույգերին:

-Իմ  հարսանիքը մանրակրկիտ կերպով կազմակերպված էր։  Ես շատ ուրախ եմ «Acti tour»-ի հետ աշխատելու համար, որի մասնագետները շատ արդյունավետ էին գործել և հոգացել էին կազմակերպչական բոլոր հարցերը: Կարող եք այս մասին հարցնել իմ թիմին, ընկերներին կամ ընտանիքին՝ ինձ հետ աշխատելը մի փոքր բարդ բան է, քանի որ ես մի փոքր  պերֆեկցիոնիստ եմ և մեծ կարևորություն եմ տալիս արդյունավետ, արագ և ճկուն հաղորդակցությանը։ Մեծ հարսանեկան միջոցառում  կազմակերպելու ժամանակ անհրաժեշտ է, որ գոնե լինես մասամբ հանգիստ (հոգսերից թեթևացած) հարսնացու։  Ես բախտավոր էի այն  առումով, որ միայն կարևոր որոշումներ էի կայացնում  և պատասխանում միայն ստրատեգիական հարցերին, իսկ «Acti tour»-ը  մնացածն իրականացնում  էր։ Եթե չես կարողանում  քեզ թույլ տալ հարսանեկան կազմակերպիչ  վարձել, կարծում եմ, որ  անհրաժեշտ է ամեն ինչ նախօրոք լավ կազմակերպել։

Ես նախ նստեցի և առաջնահերթությունների ցանկը կազմեցի, որպեսզի «Acti tour»-ը և ես ոչ մի անակնկալի առջև չկանգնեինք։  Ես պետք է որոշեի հարսանիքի վայրը (այն պետք  է լիներ բացօթյա) տորթի դիզայնը,  նստելու տեղերը, հյուրերի ցանկը, երբ պետք է օտարերկրյա հյուրերը ժամանեին Հայաստան և  հրավիրատոմսերի ձևավորումը։ Շուրջ մի քանի ամիս մենք շատ ժամանակ անցկացրինք այս հարցերի շուրջ, սակայն դանդաղ էինք աշխատում։  Մեր հարսանիքը տեղի ունեցավ բացօդյա վայրում, և ես պետք է ձևավորմանը համապատասխան լուսանկարներ գտնեի, ուստի ամիսներ հատկացրեցի թեմային համապատասխան ճիշտ լուսանկարներ գտնելու վրա։ 

Ես նաև խորհուրդ եմ տալիս մի քանի կանոններ սահմանել ամեն ինչ ավելի դյուրին դարձնելու համար։ Օրինակ ձևավորումը՝  ես ավելի վաղ նշել էի, որ պետք է լինի բացօթյա հարսանիք՝ սպիտակ, մարմնագույն և մուգ մանուշակագույն գույների մեջ։  Գլամուրային ոճի փոխարեն ես նախապատվությունը տվեցի պարզ, «գյուղական» և «բնական» կամ էլ «ազատ» կամ հին «կահավորված» ոճին։ Իսկ  տան ֆուրշեթը, ձևավորումը, ընթրիքի ձևավորումը  և հարսանիքի ավտոմեքենան  թողեցի, որ ուրիշ մեկը որոշի, ես նման բաների վրա ժամանակ կամ էներգիա չէի կարող ծախսել, քանի որ ես  կարող էի դրանք վստահել որոշում կայացնողներին (մենք դեմ էինք արդի, շքեղ հարսանեկան ավտոմեքենայի կամ լիմուզինին. այն պետք է լիներ հին սովետական ավտոմեքենա առանց տանիքի)։

Քանի որ ամեն ինչ չես կարող վերահսկել, շատ լավ է, երբ ցանկություններդ նախապես ներկայացնում ես, որպեսզի կարևոր որոշումները ինքդ կայացնես, իսկ մնացած՝ երկրորդական որոշումները քո փոխարեն ընկերները և մայրիկները կայացնեն։

-Մամուլում տեղեկություն հայտնվեցոր տարիներ առաջ Լևոնի և անգլիացիգրոսմայստեր Դեննի Գորմելիի միջև կոնֆլիկտ է եղել Ձեզ պարի հրավիրելու համարհիշո՞ւմ եք այդ միջադեպը:

-Դա վաղուց էր, և այդ միջադեպը մեր հարաբերություններ վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել, իսկ մնացածը եղել է էժանագին մամուլի  երևակայությունը։


Աղբյուրը՝ panorama.am

loading...