Այսօր դերասան Սուրեն Առուստամյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Life.panorama.am-ին դերասանը պատմել է տարեդարձը Մոսկվայում նշելու պատճառի, ինչպես նաեւ երազանքների մասին:
 
«Տոնական տրամադրությունը սկսվեց կեսգիշերին: Աշխատանքի վայրում էի, երբ ուղիղ ժամը 12-ին ընկերներս անակնկալի բերեցին ինձ, բայց առաջին շնորհավորանքը կնոջս կողմից էր, նա արդեն 13 տարի, ինչ առաջինն է շնորհավորում: Իսկ առավոտս սկսվեց օդանավակայանում, ներկա պահին գործնական նպատակով եկել եմ Մոսկվա, այստեղ էլ հենց երեկոյան կնշեմ տոնս ընկերներիս ու հարազատներիս հետ»,- պատմեց Սուրենն ու ավելացրեց.
 
«Ես շատ եմ սիրում իմ օրը: Այն մարդկանցից չեմ, ովքեր չեն սիրում իրենց տարեդարձը: Նաեւ չեմ վախենում մեծանալուց: Իմ կարծիքով` մարդը յուրաքանչյուր տարիքում երիտասարդ է, եթե ներսում ուրախ է եւ օպտիմիստ: Ամեն տարիքում իմ աչքերում փոխվում են մարդիկ, խոսքս ներսիս, տեսակիս ու ընկալմանս մասին է»:
Սուրեն Առուստամյանի գլխավոր նպատակներից է  չդադարել զարմանալ, երբեք ու երբեք չկորցնել այդ հատկությունը:
«Ուզում եմ, որ հարազատներս միշտ կողքիս լինեն, որ ընկերներիցս ոչ մեկ չպակասի: Իսկ համաստեղությամբ լինելով կարիճ`ուզում եմ օրս լինի լիարժեք ու հագեցած»,- ընդգծեց նա:
 
Սուրենը տարեդարձին խոսեց նաեւ կյանքի կարեւոր ձեռքբեումների մասին, որոնց համար շնորհակալ է Աստծուն, նաեւ անկեղծորեն խոստովանեց իրեն պակասող խնդիրների մասին:
 
«Շնորհակալ եմ, որ ապրում եմ, ես սիրում եմ կյանքը, շնորհակալ եմ, որ ընտանիք ունեմ, որ ունեմ նաեւ սիրելի մասնագիտություն ու աշխատում եմ այդ մասնագիտությամբ, շնորհակալ եմ, որ կողքիս իսկական ընկերներ կան: Իսկ մտահոգ եմ, որ անարդար են, որ չեն գնահատում աշխատանքդ, որ դավաճան են, որ փորձում են խանգարել, բայց ես պարտվող տեսակ չեմ, ինձ դրանք ընդամենը մտահոգում են, բայց ոչ պարտության մատնում»,- շեշտեց նա:
Երջանիկ ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք` հարցին, թե այս ամենն ունենալուց հետո, ի՞նչն է Սուրենին պակասում, պատասխանեց.
 
«Երազում եմ ճանապարհորդությունների եւ խելահեղ արկածների մասին: Ցավոք, անդադար աշխատելով` հանկարծ հասկանում ես, որ ժամանակդ չի հերիքում երազանքներդ իրականացնելու համար»:

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...