Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ամուսնացել է. նա և ռեժիսոր Կարո Նաղդալյանը երեկ օրինականացրել են հարաբերությունները զագսում։
Դերասանուհին լուրն առաջինը վստահել է Tert.am Life-ին։ Մեզ հետ զրույցում Քրիստինան ասաց, որ զագսի արարողության առթիվ մեծ խնջույք չեն կազմակերպել, քանի որ մի քանի օրից իրենց հարսանիքն է։
Զույգն այժմ զբաղված է հարսանիքի նախապատրատստական աշխատանքներով։ Քրիստինան անձամբ է զբաղվում հարսանիքի կազմակերպմամբ։ Մի քանի օրից նա և սիրելին կսկսեն ապրել մի հարկի տակ։
Զույգը որոշել է չհետաձգել հարսանիքը, քանի որ աշխատանքը կայուն է և խանգարող հանգամանք չկա այս փուլում ամուսնանալու համար։
Կարոն և քրիստինան միասին են մոտ 2 տարի։
Աղբյուրը՝ tert.am
loading...