Tert.am Life-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում կներկայացնենք, թե հայ դիզայներների ու ոճաբանների կարծիքով` ո՞րն է Աշուն–ձմեռ 2017 սեզոնի գլխավոր թրենդը, որ իր զգեստապահարանում պետք է  ունենա յուրաքանչյուր աղջիկ։

Մեր առաջին զրուցակիցը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է։

Վերջինս նշեց, որ կարևորագույն իրը, որ պետք է ունենալ այս սեզոնին նորաձև լինելու համար over size բլուզներն ու վերնազգեստներն են։ «Կլինի շապիկ, թե վերնազգեստ, մորթյա իրերի, թե ջինսերի տեսքով, պետք է ունենալ զգեստապահարանում։ Շատ թրենդային են նույնիսկ ծանր կտորներից պալտոները»,– նշեց նա։

Համադրության հարցում աղջիկները կարող են երևակայել։ Ոճաբանը նշեց, որ համադրությունների տարբերակները բազմազան են. դրանք կարելի է համադրել և՛ առօրյա ոճի, և՛ դասական հագուստի հետ։

 

 

 

Աղբյուրը՝ tert.am

loading...