«Աստղիկ» մանկական նախագծից հայտնի Ռոբերտ Քոլոյանը, ով վերջերս առավել հայտնի է որպես լուսանկարիչ, իր ուժերն է փորձում «Հայաստանի ձայնը 4»-ում: Նա Սոֆի Մխեյանին խմբում է, իսկ թե, ինչպե՞ս է երիտասարդ երգիչը որոշել կենտրոնանալ երգչի կարիերայի վրա, պարզել է Life.panorama.am-ը:
- Ռոբերտ, քչերը գիտեն, որ դուք դեռ փոքրուց եք երգում, քանի որ վերջին տարիներինդուք շատերին եք գրավել լուսանկարչությամբ: Բայց վերջերս անակնկալ կերպովհայտնվեցիք «Հայաստանի ձայնը» նախագծում. Կպատմե՞ք, թե ինչպես որոշեցիք Ձեզփորձել այստեղ եւ դրանով նաեւ վերադառնալ երգարվեստ:
- Նախ շատ շնորհակալ եմ անդրադարձի համար։ Այո, վերջին տարիներին առավել ակտիվ էի լուսանկարչության ոլորտում, սակայն երգարվեստից, երաժշտությունից երբեք հեռու չեմ եղել. հենց երաժշտությունից էլ ոգեշնչված սկսել եմ լուսանկարել։ Շատ առիթներ եմ ունեցել մասնակցելու մեր մեդիա ոլորտում տարածում գտած երաժշտական նախագծերի, սակայն այս տարիների դադարը ավելի շատ փորձ հավաքելու, երգարվեստում մասնագիտանալու, եւ իմ ուրույն տեղը գտնելու ժամանակաշրջանն էր։ Այս պահի դրությամբ «Հայաստանի ձայնը» նախագիծը իմ կարծիքով լավագույն երաժշտական նախագծերից մեկն է, որը, հուսամ, ինձ համար լավ հարթակ կլինի երգարվեստ վերադառնալու համար։
- Ի՞նչ հույսեր եք կապում այս նախագծի հետ, ի՞նչ եք կարծում` ճանապարհներն ուրկտանեն:
- Լուրջ եւ մարտական եմ տրամադրված։ Ունեմ շատ հետաքրքիր եւ կրեատիվ մտքեր, որոնք իրագործելու համար հուսով եմ ինձ կտրվի հնարավորություն։ Իսկ թե ու՞ր կտանեն ճանապարհները, դա արդեն կախված է նախագծի ընթացքում իմ եւ մարզչիս աշխատանքից ու հանդիսատեսի արձագանքից։
- Բնականաբար, յուրաքանչյուր մասնակից իրեն տեսնում է «Հայաստանի ձայնի»հաղթողի տիտղոսում: Ի՞նչ եք պատրաստ անել, որպեսզի հասնեք դրան եւ շա՞տմրցակիցներ ունեք:
- Այո, բոլորիս համար էլ շատ կարեւոր է հաղթանակը, սակայն ինձ համար հաղթանակից զատ, ավելի կարեւոր է հանդիսատեսի ու հեռուստադիտողի համակրանքը։ Հաղթանակին հասնելու ճանապարհը ինքնին բարդ է, այն իր մեջ շատ փորձություններ է պարունակում, որոնք պատվով հաղթահարելու համար հարկավոր է մեծ աշխատասիրություն եւ նվիրում նախագծին։ Հարկավոր է չընկճվել անհաջողություններից, եւ բարձր պահել մրցակցական ոգին ցանկացած պայմաններում։ Ինչ վերաբերվում է ինձ, ես չեմ խնայում ո՛չ ժամանակ, եւ ո՛չ էլ միջոց` գտնելու հետաքրքիր լուծումներ` սկսած համերգային LOOK-երից, վերջացրած երգը յուրահատուկ ներկայացնելուց եւ կատարելուց, որում ինձ շատ են օգնում մարզիչս՝ Սոֆին, եւ նախագծի երաժշտական պրոդյուսեր Նիկ Եգիբյանը։ Ուրախ եմ, որ նախագծում կա մրցակցություն՝ առողջ մրցակցություն։ Իսկ առանձնացնել մասնակիցներին չեմ կարող, բոլորն էլ ունեն իրենց առանձնահատկությունները եւ բոլորն էլ յուրահատուկ են իրենց արվեստում։
- Ռոբերտ, փորձը ցույց է տվել, որ նման նախագծերում հաղթողներին զուգահեռ եւանգամ երբեմն առավել մեծ հաջողությունների են հասնում այլ մասնակիցներ, եթենրանց հաջողվում է գրավել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Որպես երիտասարդերգիչ` ինչ եք կարծում, նրանց սերը գրավելու համար ի՞նչ պետք է անեք, թե այսհարցում բախտի գործոնն է աշխատում:
- Նախագիծը մասնակցին ուղղորդում է մի հարթակով, որը տանում է հանրային ճանաչվածության, սակայն նրա ուսերին է դրված միայն ուղղորդելու պարտականությունը, իսկ թէ ինչպե՞ս կդրսեւորի իրեն մասնակիցը այդ ճանապարհին, ամեն ինչ կախված է հենց իրենից։ Արդեն ասացի, որ կարեւոր հանգամանքներից մեկը դա առժանանալն է հեռուստադիտողի եւ հանդիսատեսի սիրուն ու համակրանքին, իսկ դրան հասնելու համար, առաջնայինը պետք է լինես անկեղծ։ Նաեւ ոչ պակաս կարեւոր հանգամանք է ունենալ ուրույն ոճ, որով կտարբերվես, եւ կհիշվես հանդիսատեսի կողմից։ Իսկ բախտի գործոնը երբեք չեմ բացառել, ինձ համար այն նույնպես կարեւոր դրույթներից է։
-Դուք Սոֆիի խմբում եք. Կպատմե՞ք, թե ինչպես է նրա հետ աշխատանքնիրականանում, ինչպիսինն է Սոֆին` որպես մարզիչ:
- Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Սոֆիի խմբում։ Այս նախագծում շատ կարեւոր է ճիշտ մարզիչի ընտրությունը, որը պետք է կատարվի կույր լսումների ժամանակ, որովհետեւ դա նախագծում հաջողության հասնելու կարեւոր նախապայմանն է. աշխատել մի մարդու հետ, ով հասկանում է եւ լիովին ընկալում քո ներքին աշխարհը, ընկալում է քո էմոցիոնալ դաշտը ամբողջությամբ, եւ տալիս ճիշտ ու մտածված խորհուրդներ նախագծում փայլուն ներկայանալու համար։ Իսկզբանե մտադրված էի ընտրել հենց Սոֆիին, եւ շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել աշխատելու պրոֆեսիոնալ եւ ինքնատիպ արտիստի հետ, ինչպիսին Սոֆին է։ Արդեն իսկ կան բազում ու հետաքրքիր մտքեր, որոնք անպայման կիրագործենք միասին։ Սոֆին որպես մարզիչ` շատ խստապահանջ է իր աշխատանքում, ունի թիմը ղեկավարելու իր սկզբունքները եւ որ ամենակարեւորն է, ցուցաբերում է անհատական վերաբերմունք յուրաքանչյուր մասնակցին, որը եւ բերում է թիմային ճիշտ ու համախմբված աշխատանքին։ Ի դեպ` շնորհակալ եմ «Armenia TV»-ի ամբողջ աշխատակազմից, ովքեր ջանք չեն խնայում ստեղծելու ամեն պայման, որպեսզի նախագծում մասնակիցները կարողանան լիարժեք ներկայանան: Թե երաժիշտների, և թե անձնակազմի վերաբերմունքը շատ ջերմ է եւ տրամադրող։
- Նախագծից զատ, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
- Հենց այս տարվա սկզբից, աշխատում եմ մի մեծ ծրագրի շուրջ, որտեղ լայն ստեղծագործական աշխատանքներ ենք տանում ընկերոջս` Արթուր Մնացականյանի հետ մեկտեղ։ Այս project-ով փորձում ենք նոր շունչ բերել հայ երգարվեստ: Չեմ ցանկանա բացել բոլոր փակագծերը եւ առաջ ընկնել իրադարձությունների հաջորդականությունից, սակայն կարող եմ խոստանալ, որ նախագծից հետո բեղում ստեղծագործական ժամանակաշրջան կլինի։
-Ռոբերտ, դուք այսօր պահանջված լուսանկարիչ եք համարվում, հիմա, երբկենտրոնացած եք երգի վրա, հնրավո՞ր է արդյոք, որ լուսանկարչական արվեստըերկրորդ պլանում հայտնվի:
- Ճիշտ է, հիմա ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ նախագծի շուրջ, սակայն մաքսիմալ փորձում եմ համատեղել իմ երկու սիրելի զբաղմունքները։ Արդեն իսկ պլանավորվում են մի քանի շատ հետաքրքիր համագործակցություններ հայ եւ օտարերկրյա արտիստների հետ, որոնց հետ կատարած ու ապագայում կատարվող աշխատանքներս շուտով կհանձնեմ ձեր դատին։
Աղբյուրը՝ Life.panorama.am