Անտոն Լավեյը՝ Սատանայի եկեղեցու հիմնադիրը, ասել է. «Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին թույլ են տալիս գոնե մեկ գիշերվա ընթացքում խոնարհվել սատանայի առաջ: Բարի գալուստ Հելոուին»:

Մենք ոչ մի վնաս չենք տեսնում Հելոուին նշելու մեջ, քանի որ կարծում ենք, որ այն զվարճալի տոն է: Ներկում ենք մեր դեմքերը, հագնում ենք «անմեղ» զգեստներ, զարդարում ենք տները դդումներով և այլ զարդարանքներով: Այս գործողությունները բնորոշ են սատանային, որն ասում է. «Ահա իմ տունը, ներս համեցեք»:

Մենք կարծում են, որ չենք կատարում ինչ-որ սատանայական ծիսակատարություն կամ մարդկային զոհաբերություն, սակայն գիտե՞ք արդյոք, որ հելոուինյան հագուստ կրելու պահից ի վեր սկսում եք պատկանել թշնամուն, քանի որ նվիրում եք Ձեզ և Ձեր երեխաներին սատանայի տոնին: Երեխաներին համապատասխան կոստյում հագցնելով՝ կարծես, հոգեպես զոհաբերում եք նրանց և դաշինք հաստատում սատանայի հետ:

Իմ գիտակցության մեջ տպավորվել է 1987թ. հոկտեմբերի 31-ը, երբ ունեցա պատմության մեջ ամենասատանայական հարսանիքը: Ես ու ընտրյալս որոշեցինք ամուսնանալ Հելոուինի օրը՝ սատանայական ծիսակատարության ժամանակ: Հարսանիքը շարունակվեց ողջ գիշեր, իսկ հարսանեկան զանգերը կարծես մինչև դժոխք հնչում էին:

Ինչպես սատանիստների, այնպես էլ մեզ համար Հելոուինը հատուկ օր էր, և մենք անհամբերությամբ սպասում էինք դրան, քանի որ գիտեինք գիշերվա խավար ուժի մասին: Հելոուինի գիշերը խիստ առանձնանում է մնացած բոլոր գիշերներից: Դա նույնն էր, եթե այսօր հարցնեի հավատացյալներից. «Ինչքա՞ն կարևոր է Ձեզ համար Հիսուսի հարության օրը»: Հելոուինը նման նշանակություն ունի նրանց համար, ովքեր ապրում են խավարում:

Հիշում եմ՝ Հելոուինին նախորդող օրը, երբ մեզ՝ սատանայի սպասավորներիս, սատանայի աշխարհից հրահանգներ էր գալիս այն մասին, թե ինչքան երկար գիշեր է մեզ սպասվելու: Ես քնում էի ողջ օրվա ընթացքում, որպեսզի հանգստանամ և պատրաստվեմ կեսգիշերվան ու դժոխքի աշխարհ մտնելուն:

Որոշ եկեղեցիներ «Հելոուին» բառը վերափոխում են «բերքահավաքի», իսկ մարդիկ համապատասխան կոստյումներ են հագնում, կոնֆետներ ու խնձորներ բաժանում: Այս երևույթը ցավեցնում է իմ սիրտը:

Շատերը Հելոուինը նշում են նոյեմբերի 1-ին և անվանում այն Մահացածների օր կամ Բոլոր սրբերի օր, սակայն տոնը ոչ մի սրբի պատկանել չի կարող. այն սատանայական է:

Ես զարմանոում եմ, թե ինչպես է տոնը գրավում ողջ աշխարհը: Բոլոր սրբերի օր անվանումը խաբուսիկ դեր ունի: Այս տոնը նշում են ողջ Հարավային ու Կենտրոնական Ամերիկաներում և աշխարհի այլ անկյուններում, անգամ ԱՄՆ-ում: Իսպանիայում տոնն անվանում են Dia de Muertos, և ժողովուրդն այդ օրը հանդերձյալներին է հիշում ծիսակատարությունների, գերեզմանատներ այցելությունների միջոցով: YouTube-ը հրաշալի դաշտ է տեսնելու, թե տոնն ինչ է իրենից ներկայացնում: Այն իրենից ոչ մի սուրբ բան չի ներկայացնում և, առհասարակ, չի կարող սուրբ երևույթի հետ որևէ առնչություն ունենալ:

Աստվածաշնչում Աստված հավատացյալներին անվանում է «սուրբ»: Այս հասկացության նշանակությունն այն է, որ մենք մկրտված ենք Հիսուս Քրիստոսի արյունով: Մենք ստեղծված ենք բարի գործերի և Աստծուն փառաբանելու համար:

Ես ճիշտ եմ գտնում օգտագործել Բոլոր սրբերի օրը իմ, ընտանիքիս ու հարազատներիս փրկությունը տոնելու համար: Ես այն կդիտարկեի որպես ավետարանական հնարավորություն անօգնական մարդկանց օգնելու, որպեսզի կարողանան լսել Աստծու բարության և այն մասին, թե ինչպես Նա կարող է փոխել մեր կյանքը: Եվ նույն գիշերվա ընթացքում ես Հիսուսի անունից վերջ կտայի իմ կյանքում սատանայի գործունեությանը: Այսպես շատ մարդիկ կփրկվեին:

loading...