Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունից հետո Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) լավագույն դերասան է ճանաչվել հայազգի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը: Այս մասին գրում է rusarminfo-ն:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նույնպես, հաղթող է ճանաչվել Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում: «Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է   հայկական գյուղի վերջին բնակչի մասին: Ֆիլմի գլխավոր  հերոսը Աբգարն է, ով չի պատրաստվում հեռանալ իր հայրենի գյուղից, քանի որ սպասում է դստերը, որը դարձել է ադրբեջանական ջարդերի ականատես և հայտնվել  հոգեբուժարանում:

Ֆիլմի երաժշտության հեղինակը «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:

loading...