Ասում են՝ շշի մեջ գրություն մտցնելու և այն ծովը նետելու ավանդույթն սկսել է հույն փիլիսոփա Թեոփրաստեսից, չնայած նա այդ անում էր իր հետազոտությունների համար։ Այնուամենայնիվ, մինչ այսօր դա մի գեղեցիկ սովորույթ է․ մի՞թե բոլորդ էլ չեք ցանկացել մի գրառում անել, դնել այն շշի մեջ և նետել ծովը։ Ի՞նչ իմանաս, միգուցե մի օր մեկը գտնի այն։ Հենց նմանատիպ մի դեպք էլ վերջերս պատահել է ԱՄՆ-ում։

Related image

Միրանդա Չավեսն 8 տարեկան էր, երբ ընտանիքով հանգստանալու էին մեկնել ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Էդիսոթ ծովափ։ Ափին երկար քայլելուց հետո աղջնակը որոշեց վերցնել թուղթ, վրան մի քանի բառ գրել, դնել այն ապակե շշի մեջ և նետել ծովը։ Միրանդան լավ չէր հիշում՝ ինչ օր է այդ օրը, ուստի հարցրեց մորը, ով ասաց՝ սեպտեմբերի 28-ն է(1988 թվականի)։ Այդ պահին 8-ամյա աղջնակի մտքով անգամ չէր անցնում, որ գրեթե 30 տարի անց որևէ մեկը կգտնի այն։

Իսկ ահա վերջերս, երբ Լինդա Հեմփշիրն ու իր ամուսինը՝ Դևիդը, մեկնել էին Ջորջիա նահանգ՝ Իրմա փոթորիկի հետևանքով աղտոտված վայրերը մաքրելու, մի շիշ նկատեցին, որի մեջ նաև գրառում էր։ Թուղթը խոնավացել էր, սակայն առաջին տողերը դեռևս ընթեռնելի են։ «Բարև։ Անունս Միրանդա Դոն Մոս է։ Ես 8 տարեկան եմ։ Սովորում եմ Ֆոսթեր Պարք Յունիոն կրտսեր դպրոցի երրորդ դասարանում»․ այս նախադասություններն էին գրված թղթի վրա։ Լինդան, նկատելով նշված ամսաթիվը, զարմացավ․ այն ավելի քան 29 տարի առաջ էր տրվել։ Ամուսինները որոշեցին գտնել գրության հեղինակին, ինչի հարցում օգնության եկավ Ֆեյսբուքը։

Although the note was water-logge0d, the Humphries were able to make out the first few lines. The letter read

Հենց Ֆեյսբուքի միջոցով նրանք գտան Միրանդա Չավեսին և կապ հաստատեցին նրա հետ։ Միրանդան ուղղակի ցնցված էր, քանի որ արդեն մոռացել էր այդ շշի և գրության մասին։

And nearly a week later

Լինդան արդեն Միրանդային է ուղարկել շիշն ու գրառումը և նրանց երկուսի պնդմամբ՝ հավերժ կապ կպահպանեն ու այնպես կանեն, որ իրենց երեխաները նույնպես ճանաչեն միմյանց։

loading...