Քարլի Գոֆը հիվանդացել է 6 տարի առաջ՝ Ֆիջիում ընտանեկան հանգստից հետո: Այդ ընթացքում բժիշկները չեն կարողացել հասկանալ՝ ինչու է Քարլին մշտապես ցավ և ուժեղ շոգ զգացել մարմնում: Ավստրալուհու խոսքով՝ ինքը զգում էր, որ կարծես թթուն իրեն ներսից այրում է:

Պարզվել է՝ Քարլին այդ ուղևորության ընթացքում վարակված ձուկ է կերել, որը վատ է տապակված եղել: Որպես հետևանք՝ նրա օրգանիզմ է ընկել մահաբեր մակաբույծ (գնատոստոմոզ), որն այդ ամբողջ ընթացքում Քարլիի օրգանիզմը կերել է ներսից:

Քարլիին ճիշտ ախտորոշել են 2 ամիս առաջ: Մակաբույծից ազատվելու համար բժիշկները նրան հաբ են տվել, որի շնորհիվ որդը սատկել է սովից: 

  

  

loading...