Արմավիր քաղաքում «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքից Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մանկապարտեզ մտած անձը պատանդ վերցրած բոլոր երեխաներին բաց է թողել, բայց իր մոտ թողել է երեխաներից մեկին:

Այժմ դեպքի վայրում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ովքեր բանակցում են քաղաքացու հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քաղաքացի ներս է մտել Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։

Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։

loading...