Shamshyan.com-ը գրում է.«Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։

loading...