Աղասի Միքայելյանի Facebook-յան գրառումը.
Հաճախ եմ գրում դեպքեր, որ պատահում են տրանսպորտում:
Թարմ, էսօր առավոտ 7:50:
Մի երիտասարդ աղջիկ ոտքի վրա զանգում է Լիլիթին:
-Լիլ ջա՞ն:
-(հավանաբար «ո՞վ ա»)
-Չճանաչեցիր չէ՞: Համարս փոխել եմ: Ծնունդդ շնորհավոր կյանքս: Առողջ լինես, չաղերի գրպանից անպակաս, լիքը ծաղիկներ քեզ արևս
-( հավանաբար «մերսի»)
-Յա քնա՞ծ ես:
-(երևի «քնիցս հանեցիր»)
Ու սենց շնորհավորանքների, ցանկությունների, փողերի, արևների տեղատարափ Համալիրից մինչև Ռադիոտուն:
Կողքից ուղևորներից մեկը ծիծաղով.
-Մեր կողմից էլ շնորհավորի:
Բայց չի լսում դա:
-Դե լավ կյանք տրանսպորտի մեջ եմ երկար չեմ կարա խոսամ: Իջնեմ կզանգեմ էլի:
loading...