Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա երեխային ժամեր շարունակ պատանդառած Արգամ Հովիկյանը կատարվածից երեք օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին սոցցանցային իր էջում հրապարակել է հեռախոսային նամակագրության պատճենահանումներ, որոնք վկայում են նախկին զոքանչի նկատմամբ լարվածության մասին: Հիշեցնենք, որ նրա նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանը, «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է: «Ռոզը գլխիս սարքել էր»,- մի հաղորդագրության մեջ գրում է նա: Մեկ ուրիշում էլ, թե «պիտի աղջկա տունը փորձի քանդի, իրենն էլ հետը»: Իսկ մի հաղորդագրության մեջ էլ գրում է. «Ես չեմ խմում, Լիլ, գիտե՞ս խի, որ հանկարծ համբերությունից դուրս չգամ, ու անեմ նենց բան, որ չեմ ուզում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/10/31/916869/
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Աղբյուրը՝ Aravot.am