Fithacker.ru-ն գրում է, որ այս 7-օրյա դիետան հնարավորություն է տալիս ազատվել մինչև 7 կիլոգրամ ավելորդ քաշից։ Դրա հիմնական բաղադրիչներից մեկը սուրճն է, որն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում և օրգանական թթուներ։
Մեկ օրվա սննդակարգ
Դիետայի ընթացքում հարկավոր է օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։
Նախաճաշ
1 բաժակ սուրճ, 1 կտոր հաց։
Ճաշ
1 բաժակ սուրճ, բանջարեղենային աղցան, մի կտոր հավի միս և խաշած ձու։
Ընթրիք
1 բաժակ սուրճ, հավ կամ ձուկ, բանջարեղենային կամ մրգային աղցան։
Հարկավոր է օգտագործել նոր աղացած սուրճ, և ոչ թե՝ հեշտ լուծվող։ Սուրճի համը լավացնելու համար չի կարելի շաքար, սերուցք ավելացնել։
Զգույշ եղեք. մասնագետները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում 2-3 բաժակից ավելի սուրճ խմել։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել անքնության։ Այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով։
Աղբյուրը՝ 168.am