Դերասան Նիկոլայ Եղիազարյանի նորաստեղծ ընտանիքում շուտով համալրում է սպասվում։  Tert.am Life–ի հետ զրույցում Նիկոլայն առաջին անգամ հաստատեց կնոջ` Հելենի հղիության մասին լուրն ու նշեց, որ իրենք շատ երջանիկ են։

«Երբեք նման զգաողություններ չեմ ապրել։ Ե՛վ հուզմունք կա, և՛ ուրախություն։ Անբացատրելի է, բայց շատ բան է փոխվում մեջդ, սկսում ես կայնքին այլ կերպ նայել»,– ասաց դերասանը։

Երեխայի ծնունդը նախանշված է գարնանը։ Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը, սակայն նախընտրում է չբացահայտել։

Կանայք ավելի կամակոր ու պահանջկոտ են դառնում հղիության ընթացքում։ Հելենը բացառություն չէ, կեսգիշերին կարող է ամուսնուն խանութ ուղարկել, սակայն ապագա հայրիկն այդ ցանկություններին ըմբռնումով է մոտենում և սիրով կատարում կնոջ ցանկությունները։

«Իհարկե, ավելի ուշադիր եմ դարձել։ Ինքս էլ ավելի զգայուն եմ հիմա, բայցի այդ, պատասխանատվությունս է մեծացել։ Ամեն ինչ դեպի ավելի լավն է փոխվել»,– նշեց դերասանը։ Նիկոլայը նշեց, որ ամուսնությունից հետո շատ բան է փոխվել և խոստովանեց, որ իր հետ հեշտ չէ, սակայն իրենց ընտանիքում ամեն ինչ կարգին է։ «Փառք Աստծո, փոփոպխություններով հանդերձ, ամեն ինչ շատ լավ է։ Իհարկե, լինում են և՛ լավ, և՛ վատ օրեր, սակայն դա նորմալ է»։

Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը` դերասանն ասաց, որ «Պապայի աղջիկները» հեռուստասերիալը, որում նկարահանվում էր, ավարտվեց, այս պահին աշխատանքային զբաղվածություն չունի, սպասում է նոր առաջարկների։

Հարցին` եկամուտի այլ աղբյուր ունի՞, հաշվի առնելով, որ դերասանի մասնագիիտությունը մշտական զբաղվածություն չի ենթադրում, իսկ ինքն արդեն ընտանիք ունի, նա պաիատասխանեց. «Կարելի է ասել, այսօրվանից պարապ եմ, սակայն չգիտեմ` դա որքան կտևի։ Մենք ընտանեկան բիզնես ունենք առևտրի ոլորտում, որը եկամտի լրացուցիչ աղբյուր է, սակայն ես փորձում եմ չմտնել այլ մասնագիտությունների դաշտ և զբաղվել իմ գործով, իմ մասնագիտությունը դերասանությունն է»։


Աղբյուրը՝ 168.am

loading...