Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ այս անգամ ասույթների միջոցով.

«ԱՍՈՒՅԹՆԵՐ

իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային

  • …Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»…
  • …Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…
  • …Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…
  • …Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…
  • …Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…

Հ.Գ.

Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).

  • – Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»:

Աղբյուրը՝ 168.am

loading...