Հոկտեմբերի 31-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում շրջում էին կենդանի դիակներ, հրեշներ, հրեշտակներ, գազաններ, կախարդներ, մուտանտներ, զոմբիներ, վամպիրներ ու ոչ միայն: Ծովահենները ևս ցամաք էին դուրս եկել, տիեզերագնացները Երկիր մոլորակի վրա իրենց շատ լավ էին զգում, մեռած ու կենդանի հարսներին տարբերել չէր լինում... Կարճ ասած՝ մայրամուտից մինչև լուսաբաց հայ երիտասարդները Halloween էին նշում: Մայրաքաղաքի մահակերպ հյուրերին չէր խանգարում նույնիսկ տեղացող հորդառատ անձրևը: Սարսափազդու կերպարներով, մարդկանց վախեցնելու սուրբ գաղափարի շուրջ միավորված երիտասարդները փողոցում մի լավ զվարճանալուց հետո խրախճանքը շարունակեցին ակումբներում ու ժամանցի այլ կենտրոններում: Նրանց ոգևորությունն այնքան վարակիչ էր, տրամադրությունն էլ՝ այնքան բարձր, որ ակամայից մենք էլ ներքաշվեցինք ոչ հայեցի, կելտական տոնը նշելու հորձանուտի մեջ: Այն, ինչ ստացվեց վերջում, գնահատեք ինքներդ:

IMG (12)IMG (7)IMG (8)IMG (6)IMG (5)IMG (4)IMG (2)IMG (3)IMG (1)IMG (9)IMG (10)IMG (13)IMG (14)IMG (11)IMG (15)IMG (17)IMG (40)IMG (41)IMG (42)IMG (43)IMG (45)IMG (47)IMG (48)IMG (49)IMG (50)IMG (51)IMG (52)IMG (53)IMG (54)IMG (55)IMG (39)IMG (38)IMG (37)IMG (35)IMG (33)IMG (32)IMG (23)IMG (18)IMG (20)IMG (22)IMG (24)IMG (27)IMG (25)IMG (28)


Աղբյուրը՝ BlogNews

loading...