Հայկական լրատվական կամ ժամանցային կայքերը ժամանակ առ ժամանակ տարբեր ասեկոսեներ են հրապարակում շոուբիզնեսի տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ, որոնք որպես կանոն /հենց աստղի կողմից/ հերքվում են։ Հերքումը հիմնականում երկար չի տևում, քանի որ փոքր երկիր է ու ամեն ինչ արագ բացահայտվում է։ 

Boomnews.am—ը ներկայացնում է աստղային մի քանի ասեկոսեներ, որոնք ժամանակի ընթացքում հաստատվել են։ 

Առաջին ասեկոսեն վերաբերվում էր սիրված դերասանուհի Անաիս Սարդարյանին։ Վերջերս Boomnews.am կայքում լուսանկար էր հրապարակվել դերասանուհու ինստագրամից և նշվել, որ դերասանուհին հղի է։ Շատ կարճ ժամանակում Անաիսը հերքեց լուրերը, բայց այսօր նա արդեն հրապարակում է կլորիկ փորիկով գեղեցիկ լուսանկար։ 
 

Աշոտի և Սոֆիայի սիրային կապի վերաբերյալ հնարավոր ու անհնար բոլոր ապացույցները /թե տեսանյութ, թե լուսանկարներ/ հրապարակվեցին համացանցում, բայց զույգը անընդհատ հերքում էր տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե և լուսանկարները և տեսանյութրը նկարահանման հրապարակից են ու ոչ մի կապ չունեն իրենց անձնական կյանքի հետ։ Իսկ այսօր նրանք հայտնվում են աստղային միջոցառումներին այնպես ինչպես վայել է սիրային զույգին։ 

 




Եթե փորձենք տրամաբանական կանխատեսում անենք, ապա կարող ենք ասել, որ շուտով կհաստատվի նաև Մարիամ Մելիքյանի և իր թուրք ամուսնու բաժանության մասին լուրերը։ 


Աղբյուրը՝ Boomnews

loading...